Խմելու ջրի հերթական բողոքը

Spread the love

Խմելու ջրի հերթական բողոքը

Հերթական անգամ բնակիչները զանգահարում են հեռուստախմբագրություն.թվում էր՝ քաղաքի ջրամատակարարման ցանցը հիմնանորոգելուց հետո խմելու ջրի խնդրին վերջ կդրվի: Այս կարծիքին էին նաև Շահումյանի համար 33 և 32 շենքերի բնակիչները: Մինչդեռ բոլորովին հակառակը եղավ՝ ջրի ցածր ճնշում և անկանոն ջրամատակարարաում:Ու արդեն՝ գրեթե մեկ տարի:

Կապանի Շահումյանի համար 33 շենքի բնակչուհի Նազիկ Հակոբյանը ջրի ծորակն է բացում՝ցույց տալու.սկբում ջուրը շիթով է գալիս, ջրտաքացուցիչ կաթսան միանում է, բայց այս ամենը մի քանի րոպե է տևում, ջրի ճնշումը սկսվում է նվազել:Արդյունքում՝ բնակչուհին զրկվում է տաք ջրից օգտվելու հնարավորությունից:

Եթե վերևի հարկերում բնակվողներից ոմանք, թեկուզ ցածր ճնշմամբ ,բայց գոլ ջուր ունեն, ապա հարևաններից մեկի խոհանոցի ծորակից տաք ջուր հոսում է միայն երեկոյան՝մի քանի ժամով,այն էլ շատ տաք: «Պատճառը կրկին ցածր ճնշումն է»,-ասում են:

Խմելու ջրի հերթական բողոքը

84-ամյա Ամալյա տատը արդեն չի հիշում,թե երբ են կարողացել օգտվել նորմալ ջրից: Ասում է ՝հայտնվում են անհարմար իրավիճակներում,ստիպված են ջուր տաքացնել:

Բնակիչների անունից տիկին Նազիկը էլեկտրոնային նամակ է ուղարկել»Հայրջմուղկոյուղի» ՓԲԸ գլխամաս՝Պատրիկ Լորենին: «Նամակի պատասխանը չենք ստացել: Միայն ընթացքում «Հայջրմուղկոյուղուց» այցելեցին շենք, նայեցին,ու ոչինչ չփոխվեց»,-պատմում են բնակիչները: Ինչ-որ բան խանգարում է ջրի ճնշմանը: Ծորակը բացելիս օդ է դուրս գալիս:»Մինչդեռ վճարում են ,այն էլ առանց ուշացնելու,-ասում են:

Կապանի համայնքապետարանը իր պաշտոնական էջում տեղադրում է ջրամատակարարման գրաֆիկի ամենշաբաթյա պատկերը: Տեղեկությունները վերցվում են համատիրությունների նախագահներից եւ թաղամասերի լիազոր ներկայացուցիչներից: Պարզ է դառնում, որ Շահումյանի համար 32 և 33 շենքերի պատկերն է նաև մի շարք թաղամասերում. անկանոն ջրամատակարարում, պղտոր և ցածր ճնշման ջուր: Հայջրմուղկոյուղու «Կապան»տեղամասի տնօրեն Հովհաննես Գևորգյանը Շահումյան համար 33 շենքի հարցին տեղյակ էր: Վերջինիս խոսքով՝ խնդիրը շենքի ներքին ցանցում է,որը իրենց հետ կապ չունի:

Հերմինե Միքայելյան