Ագարակի կոմբինատում կրքերը հանդարտվել են

Spread the love

Ագարակի կոմբինատում կրքերը հանդարտվել են

Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում գործադուլը դադարել է: Մեր ունեցած տեղեկություններով գրեթե բոլոր աշխատակիցները այսօր առավոտյան ժամը 8-ից մինչև 15:00 ձեռնարկության բակում կրկին հավաքվել էին: 2-օրյա գործադուլի պատճառը հունվարից չվճարվող պարգևավճարներն էին,որոնք ,ըստ աշխատանքային պայմանգրի, պետք է ստանային աշխատակիցները: Վերջիններս իրենց պահանջները գրավոր տեսքով էին ներկայացրել :Տնօրինությունը աշխատակիցներին պարգևավճար չվճարելը պարզաբանել էր շուկայում մետաղների գների անկմամբ: Իսկ այսօր աշխատակիցների հետ ձեռնարկության բակում ընկերության գլխավոր տնօրինությունը և ղեկավարությունը հանդիպել ու խոստացել է հունսիսի 1-ից վերականգնել պարգևավճարները: Նաև նշվել է,որ կստեղծվի աշխատանքային խումբ,որը կզբաղվի աշխատվարձերի վերանայման հարցով: Ժամը 16:00-ի դրությամբ ձեռնարկությունը աշխատում է բնականոն հունով: