Միասնական քննությունները Կապանում

Spread the love
Միասնական քննությունները Կապանում

Ուսումնական տարին ավարտվեց ու կրկին սկսվեցին քննությունները: Կապանի համար 9 ավագ դպրոցի բակը առավոտից մարդաշատ էր: Ծեր թթենին այս տարի էլ կանաչել ու ստվերի տակ էր առել սպասողներին: Առաջին միասնական քնությունն է՝ 3 առարկաներից՝կենսաբանություն, աշխարհագրություն, համաշխարհային պատմություն: Պայքարը ԵՊ, բժշկական , մանկավարժական համալսարանների տուրիզմ, պատմական,մանկավարժական ու բժշկակած գծով մասնագիտությունների համար է :Մեկ մարդու պես ներկայացել են,9-30-ից արդեն գլուխները կախել ՝ հարցաթերթիկների վրա:

«Այս տարի ևս խիստ ուշադրություն է դարձվել հեռախոսներին: Քննության ընթացքում եթե նույնիսկ անջատված հեռախոս կամ այլ միջոցներ հայտնաբերվեն, դիմորդն այդ դեպքում դուրս կգա առանց զգուշացվելու: Ջուր կամ որևէ ուտելիք ներս տանել թույլատրվում է: Ոչ մի խնդրահարույց հարց չի եղել»,-նշում է քննական կենտրոնի ղեկավար Աստղիկ Ավետյանը:
Առաջին ավարտողը համաշխարհային պատմությունից քննություն հանձնող դիմորդն էր.մոտ 40 րոպե պահանջվեց հարցաթերթիկը լրացնելու համար: Մեկ ժամվա ընթացքում աշխարհագրություն առարկայից միասնական քննություն հանձնողները ևս դուրս եկան քննասենյակից: Ծավի միջնակարագ դպրոցի աշակերտուհի Մարիամ Զաքարյանի խոսքով դժվարությունների չի հանդիպել:»80 հարցերը և շտեմարանից էին և դասագրքերից:Սպասածից էլ հեշտ էր»,-ասում է:
Գնահատման համակարգը նույնն է,ինչպես նախորդ տարի՝0,25միավոր:Սխալվելու դեպքում դիմորդը կորցնում է միավորը:
2 ժամ հետո համակարգչում ճիշտ պատասխանները տեղադրվում են:
Դավիթ բեկի միջնակարգ դպրոցի աշխարհագրության ուսուցչուհի Լարիսա Ալեքսանյանի խոսքով սովորղի համար բարդ բան չկա,իսկ աշխարհագրության դեպքում առավել ևս:Եթե 5-րդ դասարանից սկսած սովորեն, կկարողանան հաղթահարել:Իսկ ահա նույնը չի կարելի ասել կենսաբանւոթյան մասին.անցել էր 2 ժամ,բայց ոչ մի դիմորդ դուրս դեռևս չէր եկել:
Հերմինե ՄԻՔԱՅԵԼՅԱՆ