Լևոն Աղասյանը օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր նվաճեց

Spread the love

Լևոն Աղասյանը օլիմպիական խաղերին մասնակցելու  ուղեգիր նվաճեց

Կապանցի մարզիկ Լևոն Աղասյանի եռացատկում ունեցած հաջողությունների մասին վերջին օրերին մամուլում պարբերաբար խոսվում է: Հանդիպել մարզիկի հետ և զրուցել նրա ձեռքբերումների մասին չհաջողվեց. այս պահին Լևոնը արտերկրում է՝ուսումնամարզական հավաքների: Թե ինչի հասանք ու ինչ է սպասում առջևում,պարզաբանում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Սյունիքի մարզային ներկայացուցչության տնօրենը : Արշամ Սարգսյանը խոսքը սկսում է Լևոն Աղասյանի ձեռքբերումներից:
«Մայիսի 29-ին Արտաշատում կայացավ աթլետիկայի Հայաստանի առաջնությունը և ի ուրախություն բոլորիս,ես ուզում եմ շնորհավորել հասանք հզոր հաջողության:Մեր մարզից ունեցանք օլիմպիական խաղերի մասնակից:Լևոն Աղասյանը եռացատկ մրցաձևում 16մ 85սմ արդյունքով գրավեց առաջին տեղը:Եվ ձեռք բեևեց ուղեգիր «Ռիո-2016-ի»»,-նշում է նա:

«Մինչ այս մարզի պատմության մեջ այսպիսի իրադարձություն չէր եղել,առաջին անգամ ունենք օլիմպիական խաղերի մասակից և դա Լևոնի ու նրա մարզիչ Արսեն Պետրոսյանի շնորհիվ»,-ընգծեց Արշամ Սարգսյանը: Վերջինս զուգահեռներ է տանում նախորդ օլիմպիական խաղերի հետ ու ընդգծում տարբերությունները՝այս անգամ Հայստանը ներկայանալու է առավել հզոր կազմով՝մասնակիցները 27 են: 4 ատլետների մեջ է կապանցի մարզիկը:
Լևոն Աղասյանը 2013թ-ին Իտալիայում կայացած հանդիպումների ժամանակ նույնպես բարձր նավճումների էր հասել՝արժանանալով Եվրոպայի ավագ տարիքի պատանիների չեմպիոնի կոչմանը :Եվ սա դեռ ամենը չէ:
Իսկ առջում մեր մարզիներին նոր մրցումներ են սպասում: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի Սյունիքի մարզային ներկայացուցչությունում վստահ են՝արդյունքները բարձր կլինեն:
Հերմինե Միքայելյան