Գործով վկաները կրկին քննվում են.հեպատիտ C-ի քննությունը շարունակվում է

Spread the love

Գործով վկաները կրկին քննվում են.հեպատիտ C-ի քննությունը շարունակվում է

Արդեն տեղեկացրել էինք՝ հեպատիտ C-ի գործով դատավարությունը վերսկսկվել է զրոյից: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապանի նստավայրում կայացավ հերթական նիստը: Ամբաստանյալները և բուժանձնակազմից գործով 2 վկաները չցանկացան տեսանկարահանվել: Նախորդ նիստում նախագահող դատավոր Անդրանիկ Մնացականյանը որոշել էր նախ կքննվեն գործով վկաները: Վիրահատարանի բուժքույրերը կրկին դատարանում են և պատասխանում են առաջադրված հարցերին: Դատավոր Անդրանիկ Մնացականյանը նախ հետաքրքվեց,թե ինչ է հայտնի վկային առհասարակ հեպատիտ ց-ի գործի նախորդող ու հաջորդող դեպքերի մասին:

Գործով վկայի՝ վիրահատարի վուժքույրոջ, հարցաքննությունը մոտ 2 ժամ տևեց: Այս ընթացքում նրան հարցեր ուղղեցին թե ամբաստանյալները և թե պաշտպանները: Հարցերը մանրակրկիտ էին ու վերաբերում էին կոնկրետ վիրահատարանի աշխատանքին ու կառուցվածքին: Վկայի խոսքով՝ վիրահատական գործիքները ախտահանվում էին մի քանի անգամ:Նյութերի պակաս զգալու դեպքում օգտագործում էին փոխարինվող նյութեր: Վկան կրկին պատմեց մեկ գրամանոց ներարկիչը վիրահատարանի աղբամանում գտնելու դեպքի մասին: Ինչպե՞ս էր հայտնվել այնտեղ ներարկիչը,որը, ըստ վկայի, իրենք չեն ունեցել. նա չկարողացավ պատասխանել կամ ինչու՞ էին զուգարանակոնքի վրա հայտնվել արյան կաթիլներ, ինչու՞ այս մասին բուժքույրերը չեն տեղեկացրել ղեկավարությանը, վկան պատասխանեց,որ չեն պատկերացրել ու չեն մտածել այդ մասին:
Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Վարդան Ավագյանին, տնօրենի տեղակալ Վիրաբ Մանասյանին, գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանին, ավագ բուժքույր Նորա Կարապետյանին, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում` նրանց առողջությանը պատճառելով ծանր վնաս։
Դատավարությունը շարունակվում է:
Հերմինե Միքայելյան