39 երեխաները հրաժեշտ տվեցին ԶՊՄԿ-ի մանկապարտեզին

Spread the love

39 երեխաները հրաժեշտ տվեցին ԶՊՄԿ-ի  մանկապարտեզին Արդեն իսկ օրինակելի աշակերտի տեսքով, գեղեցիկ, անկաշկանդ դահլիճ են մտնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մանկապարտեզի սաները։ Հեքիաթային մոլորակի առաջին էջն են թերթում մեկ պայմանով . սեպտեմբերին կբացեն գիտելիքի կղզու գանձարանի դռները և կաշխատեն լավ սովորել։
Մանկապարտեզը ևս իր բնակիչներին հրաժեշտ է տալիս զարդարված ու տոնական հանդերձանքով։ Չէ որ երեխաների հուշերում այն հենց այդպես էլ կմնա։ Յուրաքանչյուր փոքրիկի հեքիաթային աշխարհ այստեղից է սկսվում ։
39 երեխաները հրաժեշտ տվեցին ԶՊՄԿ-ի  մանկապարտեզին
Ուրախ, անհոգ մանկության օրրանը նոր սաների կդիմավորի։ Բայց յուրաքանչյուր երեխա մանկապարտեզի պատմության մեջ իր տեղը կունենա։ Փոքրիկների ցանկությունը մեկն է՝ մանկությունը վերջ չունենա ,աշխարհն էլ միշտ վառ ու պայծառ գույներով լինի։
Մեսրոպյան այբուբենն ու հաշվելը երեխաները անգիր գիտեն դպրոց են գնում տառաճանչ ու թվաճանաչ։ Միայն թե այսուհետ ստիպված են լինելու իրենց սիրած խաղաղալքիներին քիչ ժամանակ հատկացնել։ Դաստիարակների խորհուդը մեկն է կարգապահ և ուշադիր աշակերտ լինել։
Մանուկները ճիշտ է դեռ հստակ չեն կարողանում շարադրել մտքերը,դասերի ժամանակ ուշադիր լսելու փոխարեն սկզբանական շրջանում կշատախոսեն, սակայն , ինչպես մանկապարտեզում ,այնպես դպրոցում՝ համբերատար կլինեն։
39 երեխաները հրաժեշտ տվեցին ԶՊՄԿ-ի  մանկապարտեզին
Կյանքում ամենապայծառ և անմոռաց հիշողությունները կապված են մանկության հետ, առավել ևս մանկապարտեզի, որտեղից փոքրիկ քայելով բայց սկսվում է կյանք տանող ճանապարհը ։Ավարտակն տոնական միջոցառմանը երեխաները իրենց հմտություններով ցուցադրեցին այս տարիների ընթացքում յուրացրած գիտելիքները ։
Մանկապարտեզը այս տարի դպրոց ճանապարհեց 39 երեխա։ 2 ավագ խմբերը մեկը մեկից առաջ անցնելով յուրօրինակ մտահաղացումներով ներկայացավ հանդիաստեսին։
Մայրիկների համար կարծես երեկ էր լացկան ու չարաճճի երեխաների ձեռքից բռնած ներս մտան մանկապարտեզ հիմա նրանք վարժ ասմունքում են, անկաշկանդ պարում։ Փոփոխությունները օր –օրի էին նկատում ,բայց խոստովանում են տարիներն արագ են անցնում և իրենք արդեն պիտի սեպտեմբերմեկյան հաճելի հոգսերի մեջ մտնեն։
39 երեխաները հրաժեշտ տվեցին ԶՊՄԿ-ի  մանկապարտեզին Օրն արտասովոր էր ու տարբերվող, գերիշխում էր հուզականությունը։ Գիտելիքների ճանապարհ տանող առաջին քայլը արված է։ Մանկապարտեզի հեզիկ -նազիկ ,խունջիկ -մունջիկ,ժպտադեմ,սևաչյա,կարգապահ ,ուշադիր բնակիչները ինչպես ամեն տարի ձեռնարկության կողմից ստացան իրենց առաջին պայուսակները ։ Սիրելի խաղաղալիքներին ու դաստիարակներին հրաժեշտ տվեցին , այսուհետ նրանց մշտական ուղեկիցը կդառնա գիրն ու գիրքը,աշակերտական սեղան- աթոռները նրանց են սպասում։

39 երեխաները հրաժեշտ տվեցին ԶՊՄԿ-ի  մանկապարտեզին
39 երեխաները հրաժեշտ տվեցին ԶՊՄԿ-ի  մանկապարտեզին
39 երեխաները հրաժեշտ տվեցին ԶՊՄԿ-ի  մանկապարտեզին