Հունիսի 1-ը մարզկենտրոն Կապանում

Spread the love

Հունիսի 1-ը մարզկենտրոն Կապանում Քաղաքի գլխավոր հրապարակը մանուկների տիրապետության տակ էր։ Այդպես էլ պետք է լիներ, հունիսի 1-ը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ Ամենուր օրվա տերերը նրանք են, և, իհարկե, այսօր ծնողները կատարում են նրանց բոլոր քմահաճույքները։
Մշակույթի կենտրոնի հրապարակում և հարակից տարածքներում իսկական իրարանցում էր՝ կավճանկարչություն, մարզական ու զվարճալի խաղեր ցուցահանդես ,համերգ ։Երեխաները իրենց երևակայությանը թև տալով, նկարում էին այն ամենը, ինչը նրանց համար գեղեցիկ է։
Հունիսի 1-ը մարզկենտրոն Կապանում
Ամռան մեկնարկը, որ տրվում է երեխաների ամենասիրելի տոնով՝ հունիսի մեկով, Կապանում մի այլ տեսակ գունառատ էր։ Կանաչ բնությանը միահյուսվել էին երեխաների գույնզգույն հանդերձներն ու ,իհարկե, արև ժպիտները։ Նրանցից ճառագող բարությունն էլ տարածվել էր շուրջբոլորը։
Երեխաների հետ մանկացան ծնողները ։ Վորլդ Վիժնի ԻՄՓԱՔՏ ակումբի նպատակն էլ հենց դա էր , ոչ միայն համախմբել փոքրիկներին և զբաղեցնել հետաքրքրշարժ խաղերով, այլև մայրիկներին դրանց մասնակից դարձնել։
Հունիսի 1-ը մարզկենտրոն Կապանում «Մատաղ սերունդը անհոգ մանկություն ունենա , տոնական ուրախ մթնոլորտն էլ ամեն օր գերիշխի»,- համայնքի ղեկավարի ցանկությունն էր։ Երեխաների պաշտպանության օրը տոն դարձնելու համար քաղաքային իշխանությունը տարաբնույթ նախաձեռնություններով էր հանդես եկել։
Զբոսայգու կարուսելները վաղուց իրենց դարն ապրել են։ Բայց շարունակում են երեխաներին ուրախություն պարգևել։Մեր այն հարցին թե հնարավոր է առաջիկայում նոր կարուսելներով համալրվի քաղաքը Աշոտ Հայրապետյանը պատասխանեց.»Մենք նույնպես մտահոգված ենք , այդ բացը լրացնելու համար,բայց ֆինանսական միջոցների բացակայություն կա»։
Հունիսի 1-ը մարզկենտրոն Կապանում «Յուրաքանչյուր երեխա ինչ որ չափով հանճար է և յուրաքանչյուր հանճար ինչ որ չափով երեխա է»,- այս գլխագրով նկարի հեղինակը օրվա հերոսներն էին։
Խաղաղ երկինք ջերմացնող արև, երեխաների նկարներում գերակշռում էին վառ գույները։ Մանուկները ուրախ ու անհոգ կյանք են ներկայացրել։
Մանուկների մտահորիզոնը լայն է, ցանկությունները՝ մեծ ։Սակայն, որքան էլ զարմանալի է հարցված փոքրիկները այփադ կամ այֆոն չցանկացան. խաղաղություն մաղթեցին, անամպ երկինք ու երջանկություն։
Եթե սիրով և հոգատարությամբ շրջապատված լինեն բոլոր մանուկները ,ուրախ ու անհոգ մանկությունն էլ նրանց համար ապահովված կլինի։

Հունիսի 1-ը մարզկենտրոն Կապանում