Կենտրոնում երեխաներն էին ու նրանց ժպիտները
Մշակույթի կենտրոնից քիչ այն կողմ երիտասարդ ինժեներներն են ՝հեռու աղմուկից ու անցուդարձից . իրենց աշխատանքներն են ցուցադրում : Երեխաների պաշտպանության միջագային օրը սեփական արտադրանքով ներկայանալու լավ առիթ էր: Երեք դե եռաչափով ստեղծված պլաստմասե իրերը ցուցադրության են հանել ու փորձոմ են, ինչու չէ, նաև վաճառել՝ կախիչներ, շախմատի քարեր, տարբեր առարկաներ, անգամ Հայաստանի քարտեզն ու էյֆելյան աշտարակը : Եվ ներկայացնում են,և խոսում առողջ մանկության մասին՝միաժամանակ չմոռանալով, որ իրենք ևս դեռ երեխա են:
Տարբեր դպրոցների աշակերտների համար ինժեներական լաբորիատորիաների ստեղծումը լավ առիթ դարձավ համախմբվելու մեկ գաղափարի շուրջ՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, հասնելու նոր նվաճումների: Միաժամանակ այս կերպ փորձում են դասերից հետո կտրվել փողոցից, զերծ մնալ վատ սովորություններից ու արարքներից: Իսկ մեկ այլ սեղանի մոտ էլ համակարգչային տարբեր խաղերի սիրահարներն են:
Նկարչություն,տարաբնույթ խաղեր, երգ ու պար, մրցույթներ, շախմատ ու շաշկի .մի խոսքով՝ բովանադակալից տոն .սրան են փորձել հասնել «Վորլ Վիժն Հայաստանի» Սյունիքի մարզի ծրագրերի ներկայացուցիչները Կապանի քաղաքապետարանի հետ համատեղ: Կենտրոնում երեխաներն ու նրանց ժպիտները:
Հարցված երեխաների մեծ մասի խոսքով՝ երջանիկ մանկության համար պետք է ծնողների կողքին մշտապես լինել, իսկ երկրում էլ ՝ խաղաղություն :Այս դեպքում գեղանկարների մեջ կգերակշռեն վառ գույները:
Այս տարի ևս Սյունիքի մարզպետարանը Երեխաների միջազգային օրվա առթիվ մարզի տարբեր տարածաշրջանների կարիքավոր ընտանիքների երեխաներին ֆինանսական աջակցություն է տրամադրել :
Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումները եզրափակվեցին երաժշտական կատարումներով:
Հերմինե Միքայելյան