Թեկուզ մեկ ժամով սահման հասած մարդը արժանի է գնահատանքի

Spread the love

Թեկուզ մեկ ժամով սահման հասած մարդը արժանի է գնահատանքի«Պարգևատրվում է Կարինե Իգնատի Դավթյան». պատվոգրերի հասցեատերերը Կապանի բժշկական կենտրոնի մի խումբ աշխատակիցներ են,ովքեր կամավորների հետ միասին ապրիլի 3-ից շտապել էին Արցախի սահման առաջնագծում բարձր մակարդակով կատարելով մասնագիտական պարտականությունները։
Անուրանալի է Հիպոկրատի երդում տված մասնագետների դերը զինվորի ու , կամավորի կողքին ։ Երկրապահ կամավորականների միության Կապանի տարածքային բաժանմունքը գնահատում է թեկուզ մեկ ժամով սահման հասած բուժաշխատողներին ու այս կերպ երախտագիտություն հայտնում առողջապահական կենտրոնին։
Համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը իր խոսքում ընդգծեց անձնակազմի պատրաստակամության դերը։ Իհարկե, այդ օրերին բոլորն էին գիտակցում պահի լրջությունը, բայց որ հիվանդանոցը առաջին իսկ ժամերից անհրաժեշտ միջոցները ձեռնարկեց ու փորձեց օգտակար լինել . փաստ է։
Թեկուզ մեկ ժամով սահման հասած մարդը արժանի է գնահատանքի
Բժշկական կենտրոնի գործունեությունը չսհամանափակվեց միայն 4-օրով սահմանում գտնվելով։ Ծառայության ընթացքում առողջական խնդիրներ ձեռք բերած կապանցի կամավորները, վերադառնալով հերթափոխից, բուժում են ստացել հիվանդանոցում։
Զինվորի կողքին, զինվորի հետ. ապրիլայն պատերազմում սկիզբ առած համազգային շարժումը բոլոր ոլորտներում էր։ Ով ինչով կարող էր իր պարտքն էր համարում սահմանին թիկունք լինել։

Թեկուզ մեկ ժամով սահման հասած մարդը արժանի է գնահատանքի
Թեկուզ մեկ ժամով սահման հասած մարդը արժանի է գնահատանքի