«Գիտակցենք, թե չգիտակցենք ես մտածում եմ դրանից այդ օրվա արժեքը չի պակասում» Գրիգոր Թադևոսյան

Spread the love

"Գիտակցենք, թե չգիտակցենք ես մտածում եմ դրանից այդ օրվա արժեքը չի պակասում" Գրիգոր Թադևոսյան Քաղաքապետարանի այգուց լսվող շվիի հնչյունները միայն օրվան տոնական երանգ հաղորդեցին։ Փոքրիկի ինքնաբուխ կատարումը մի պահ անցնող-դարձողների ուշադրություն գրավեց։
Քիչ այն կողմ Արամ Մանուկյանի՝ Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրի կիսանդրին է։ 98 տարի առաջ մայիսի 28-ին հայ ժողովուրդը վերականգնեց իր անկախ պետականությունը . ամենուր ցնծություն էր ։Փոխմարզպետի և քաղաքապետի գլխավորությամբ երախտավորի կիսանդրուն ծաղիկեներ խոնարհվեցին։
20-րդ դարը հայ ժողովրդի համար նշանավորվեց երեք հանրապետությամբ, որոնց սկիզբը դարձավ 1918թ. մայիսի 28ը։ Հայաստանի առաջին հանրապետության կայացման գործում մեծ էր Արամ Մանուկյանի դերը։
"Գիտակցենք, թե չգիտակցենք ես մտածում եմ դրանից այդ օրվա արժեքը չի պակասում" Գրիգոր Թադևոսյան Մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գրիգոր Թադևոսյանի կարծիքով՝ սակավամարդ լինելը օրվա կարևորության վրա չի ազդում։» Փնտրենք մեր մեջ, եթե չենք գիտակցում, բայց գիտակցենք թե չգիտակցենք ես մտածում եմ դրանից այդ օրվա արժեքը չի պակասում։Հատկապես այն ֆոնին, երբ թե ինչ պայմաններում ձեռք բերվեց այդ անկախությունը»,-ասաց նա։
1918 թվականին, երբ դեռ չէր ավարտվել առաջին աշխարհամարտը, և Արևմտյան Հայաստանում շարունակվում էր ցեղասպանությունը, Սարդարապատի, Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հերոսամարտերը, որոշիչ դարձան երկրի ու պետության համար ։
Մեր առաջին հանրապետության ներքին գործերի նախարարի կիսանդրուն հարգանքի տուրք են մատուցել նաև ՀՅԴ Կապանի «Արամ Մանուկյան» կոմիտեության անդամները՝ թարմ ծաղիկներ ու ծաղկեպսակ դնելով ։

"Գիտակցենք, թե չգիտակցենք ես մտածում եմ դրանից այդ օրվա արժեքը չի պակասում" Գրիգոր Թադևոսյան

Անկախ ապրելն ու արարելը մեզ հեշտ չտրվեց, և պետք է ամեն գնով պահպանել այն, ինչ հարյուրավոր քաջորդիների արյան գնով նվաճվեց։Դա ևս մեկ անգամ ապացուցվեց ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին։