Չկար տարեսկզբի աշխուժությունը.քառօրյա պատերազմը փոխեց ամեն ինչ.Կապանի համար 2 ավագ դպրոցի շրջանավարտներ

Spread the love

Չկար տարեսկզբի աշխուժությունը.քառօրյա պատերազմը փոխեց ամեն ինչ.Կապանի համար 2 ավագ դպրոցի շրջանավարտներ

«Ապրիլյան քառօրյա պատերազմը փոխեց ամեն ինչ, բնականաբար դպրոցի հրաժեշտի սցենարը ևս պետք է տարբերվեր ծրագրվածից: Չեն լինի դիսկոտեկն ու տարեսկզբի աշխուժությունը»,-նշում է շրջանավարտ Միհրան Սարգսյանը: Ընդամենը 1 տարի հետո նա էլ կհամալրի հայոց բանակի շարքերը:Իսկ մինչ այդ կհասցնի բուհական քննություններ հանձնել ու սովորել : Առավոտյան հարազատ դպրոց ոտքով է հասել.առանց մեքենայի, բարձր երաժշտության և ավելորդ ձևականության. իր որոշումն է:

Վերջին դաս ,իսկ հետո արդեն՝ վերջին զանգ. ինչպես բազմիցս նշել էին կրթության ոլորտի պատասխանտուները: Չկան երկարաշունչ ձոներ՝ուղղված մանկավարժներին, պարզապես՝ մեկ երկու բառով բարեմաղթանքներ, մի քիչ էլ՝ կատակ :Իսկ մինչ այս ամենին անցնելը Կապանի համար 2 ավագ դպրոցում նախ հիշում են սահմանը անառիկ պահող հայ զինվորներին :

Կապանի համար 2 ավագ դպրոցն այս տարի հրաժեշտ տվեց 115 շրջանավարտների՝ ավարտական 6 դասարան՝տարբեր հոսքերի ու ենթահոսքերի բաժանված : Առավոտից դպրոցում վերջինզանգյան եռուզեռ է: Զարիկ Սարգսյանը եռագույնով զանգերը իր ձեռքով է ամրացնում շրջանավարտների հագուստներին ու ամուր գրկում՝առաջարկելով 5 տարի հետո կրկին այսօրը նույն կազմով հավաքվել հարազատ դպրոցում:

Մեկ այլ դասարանում էլ ՝տնտեսագիտական հոսքի շրջանավարտներն են . 12-ի փոխարեն 10-ի «Գ» են աում. աշակերտներն են շփոթում: Վերջին դասին մտերմիկ զրուցում ու հիշում են. պատմելու շատ բան կա, բայց առանձնացնում են ամենավառ ակնթարթները: Հիմա արդեն անցածը ժպիտով են հիշում:

Իսկ դասղեկ Մերի Սարգսյանը այս տարի էլ չկարողացավ ծնողի կարգավիճակում լինել դպրոցում:

Եվ ,իհարկե ,մեծ կյանք ոտք դնելիս կարևոր են ավագ սերնդի խորհուրդները.այսպես ասած՝ նախապատրաստում են, բայց չեն վախեցնում.սխալվելն էլ մարդու համար է : Ծառի ճյուղերից կախված տողերը չեն պարտադրում, ուղղորդում են:

Երեխաներին լսող ծնողները նայում ու չեն հավատում. 12 տարիները ակնթարթ են թվում,իսկ ավագ դպրոցինը՝առավել ևս: Մի մասի կարծիքով՝ իրենց զավակները արդեն 2-րդ կուրսի ուսանողներ պետք է լինեին: Ափսոսում են ,բայց փոխել չեն կարող: Նաև չեն ժխտում՝ ամբողջովին նոր սերունդ է մեծանում:

Համար 2 ավագ դպրոցի շրջանավարտների մի խումբը վերջին դասից հետո բարձրացավ Բաղաբուրջի հուշահամալիր՝ ծաղիկներ դնելելու,գլուխ խոնարհելու զոհված ազատամարտիկների շիրմիների առջև՝գիտեն՝ խաղաղության արյան գնով ենք հասել: Իսկ Կապանի Սբ.Մ.Մաշտոց եկեղեցին առավոտից արդեն մարդաշատ էր.շրջանավարտները գալիս են՝ մոմ վառելու և տեր Վահանի օրհնանքը ստանալու:

Չկար տարեսկզբի աշխուժությունը.քառօրյա պատերազմը փոխեց ամեն ինչ.Կապանի համար 2 ավագ դպրոցի շրջանավարտներ

Վարջին դասին արդեն ամեն ինչ ասված է,մնում է ավարտական միջոցառման տոնական մասը նշել: Կապանի ԹԻՎ 2 ավագ դպրոցի շրջանավարտները շտապում են մշակույթի կենտրոնի մեծ դահլիճ:6 դասարաններին 15-20 րոպե ժամանակ է հատկացվել.կրկին շնորհակալության, շնորհավորանքի ու հրաժեշտի խոսՔեր են հնչում ,իսկ պարն անպակաս է:

Եվ ինչպես ամեն տարի ,այս անգամ ևս չհաջողվեց ծնողներին ազատել ծախսերից : Աղջիկ թե տղա գրեթե միատեսակ հագնվել են, դասասենյակները զարդարել ու նվերներ գնել:»Ոչ մի ծնող չի ուզում իր երեխան հետ մնա մյուսներից: Առջևում համաքաղաքային միջոցառումն էր: Իսկ հետո արդեն ՝ քննությունները»,-ասում են:
Առավել մանրամասն՝Լուրերի 27.05.2016թ-ի թողարկմանը:
Հերմինե Միքայելյան