Պատուհաններից ու դռներից կախված շրջանավարտներ չպետք է լինեն,կլինի խիստ ուժեղացված ծառայություն

Spread the love

Պատուհաններից ու դռներից կախված շրջանավարտներ չպետք է լինեն,կլինի խիստ ուժեղացված ծառայություն

Ուսումնական տարվա ավարտին ընդամենը մեկ օր է մնացել: Մարզի շրջանավարտներն այս տարի 1289-ն են: Կրթօջախներում հրաժեշտի միջոցառման վերջին փորձերն են: Առավոտյան արդեն, սովորության համաձայն, դպրոցների բակերը մարդաշատ կլինեն՝ զարդարված գույնզգույն փուչիկներով ու հրաժեշտի պաստառներով: Ինչպես ամեն տարի,օրվա հերոսները կլինեն նախ միատեսակ հագնված , վերնաշապիկներին զանգեր կախած դպրոցականները: ՃՈ Կապանի աշխատակիցները նույնպես շնորհավորում ու հաջողություններ են մաղթում շրջանավարտներին: Եվ որպեսզի ամեն երեխայի ու ծնողի հիշողության մեջ դպրոցն ավարտելիս միայն լավ ակնթարթները տպավորվեն, ՃՈ-ը հորդորում է:
«Ցանկանում եմ շեշտել,հորդորել բոլոր ծնողներին, շրջանավարտներին.վերջին զանգի օրը զերծ մնալ տրանսպորտային միջոցներ վարելուց անչափահասների կողմից:Նման դեպքերում մեքենան տեղափոխվելու է ոստիկանության Կապանի բաժնի հատուկ պահպանության տարածք և կազմվելու է համապատասխան վարչական իրավախախտման արձանագրություն:Կոչ կանեի ծնողներին երեխաներին մեքենաներ չտրամադրել, հետևողական լինել,վարորդներին,վարել սթափ վիճակում:Շրջանավարտներին տեղափոխող վարորդները ուշադիր լինեն,որ ոչ մի երեխա պատուհանից,դռներից չկախվի:Մեր կողմից շատ խիստ ուշադրություն է դարձվելու: Խմբակային երթեր չանեն»,-նշում է Արթուր Ոսկանյանը

«16 տարեկանից բարձր իրավախախտ անձանց ղեկին նկատելիս կկազմվի վարչական իրավախախտման արձանագրություն,իսկ մինչև 16 տարեկաններին գրությունով կուղարկենք անչափահասների տեսչություն՝ պաշոտնական նկատղություն տալու»,-ավելացնում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ սպայական վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Ոսկանյանը: Բայց սրանով ամեն ինչ դեռ չի վերջանում:
«Մեքենայի սեփականատիրոջը, ով հանձնել է վարումը անչափահասի ,կենթարկվի վարչական պատասխանատվության՝10 000 դրամ:Մեքենան կտեղափոխվի հատուկ պահպանության տարածք և կտրամադրվի հաջորդ օրը»,-ասում է ՃՈ Կապանի բաժն պետը:
Նախորդ տարի՝ վերջին զանգի օրը, ոստիկանության Կապանի բաժնի հատուկ պահպանության տարածք էր տեղափոխվել 3 մեքենա:2–ի ղեկին չափահաս վարորդներ էին, սակայն չունեին իրենց մոտ վարորդական վկայականներ,իսկ մեկը անչափահաս էր: Մայիսի 27-ին ճանապարհային ոստիկաննները իրենց ծառայությունը կսկեն ժամը 8-ից:
«Լինելու է շատ խիստ ուժեղացված ծառայություն»,-ընգծում է Արթուր Ոսկանյանը:

Մարզային , քաղաքային իշխանությունների ու կրթության ոլորտի պատասխանատուների կողմից նախօրեին շրջանավարտների հետ հանդիպմանը շեշտվել էր՝միջոցառումներն այս տարի պետք է լինեն համեմատաբար համեստ ու զուսպ: Միաժամանակ, Կապանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել մայիսի 27-ի վերաբերյալ՝դիմելով ծնողներին. «Վերջին զանգի օրը, տրանսպորտային միջոցներ չհատկացնել շրջանավարտներին:
Տոնական միջոցառումների ընթացքում եւ դրանից հետո՝ մինչեւ ուշ երեկո, ՀՀ ոստիկանության, ԱԻՆ մարզային կառույցի, քաղաքապետարանի աշխատակիցները, ինչպես նաեւ կամավորական խմբերը քաղաքում հսկելու են կարգուկանոնը եւ ապահովելու շրջանավարտների անվտանգությունը, սակայն, հորդորում ենք նաեւ ծնողներին՝ երեկոյան՝ ուշ ժամերին, առավել ուշադիր եւ հետեւողական լինել՝ իրենց շրջանավարտ զավակների անվտանգության հարցում»,- ասված է հաղորդագորթւյան մեջ:
Մնում է հուսալ, որ մայիսի 27-ի համեստությունը կվերաբերի նաև քաղաքի կարգուկանոնին ու երթևեկությանը:
Հերմինե Միքայելյան