17 շրջանավարտներից 12-ը պատրաստվում են ուսումը շարունակել բուհում

Spread the love

17 շրջանավարտներից  12-ը պատրաստվում են ուսումը շարունակել բուհումՈւսումնական տարվա վերջին օրերն են։ Կրթօջախներում տիրող մթնոլորտը հակասական է։ Ավարտական դասարանների աշակերտների ուրախությանը միախառնվել է հուզմունքը։ Կյանքի նոր փուլ են թևակոխում։ Կապանի համար 10-ը միջնակարգ դպրոցին այս տարի հրաժեշտ կտան 17 շրջանավարտներ։ Ավարտական վերջին դասի միջոցառման նախապատրաստական աշխատանքների մեջ են դպրոցականները։
17 շրջանավարտներից  12-ը պատրաստվում են ուսումը շարունակել բուհում
«17 աշակերտներից 12-ը պատրաստվում են ուսումը շարունակելու բարձրագույն ուսումնական հաստատություններում»,- հպարտությամբ ասում ՝ դպրոցի տնօրեն Արուս Ղազարյանը։ Շրջանավարտների թիվը ոչ ավելացել է, ոչ էլ պակասել. նախորդ տարվա 17-ը պահպանվել է։
Աշակերտները պնդում են , որ մասնագիտության ընտրության հարցում ՝ծնողների դերը մեծ չի եղել։ Իրենց իսկ ցանկությամբ են նախապատվությունը տվել այս կամ այն բուհին։ «Դպրոցական 12 տարիների հիշողությունները չեն ջնջվի»,- ասում են աշակերտները։Պատրաստ են հաղթահարելու առաջիկա բոլոր փորձությունները։
Ամենամյա Ֆլեքս ծրագրի շնորհիվ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Անժելիկա Հարությունյանն էլ պատրաստվում է մեկնելու ԱՄՆ ։
Մեկ ուսումնական տարի նա կանցկացնի Հյուսիսային Դակոտա քաղաքում։ Կապրի ամերիկյան ընտանիքում ։ Այս տարի Կապանից միայն Անժելիկային հաջողվեց շահել մրցույթում։

17 շրջանավարտներից  12-ը պատրաստվում են ուսումը շարունակել բուհում