Սելավատարների հարցը անձրևների ժամանակ հավերժական թեմա է

Spread the love
Սելավատարների հարցը անձրևների ժամանակ հավերժական թեմա է

Երբ հորդառատ անձրևներ են տեղում, կապանցի վարորոդները գիտեն իրենց գլխների գալիքը։ Քաղաքի որոշ փողոցներ ծածկվում են ջրի մեջ,իսկ եթե տեղումների քանակն էլ գերազանցում է նորմայի սահմանները , ապա որոշ ճանապարհներ դառնում են գրեթե դժվարանանցանելի։ Կապանով անցնող Երևան-Մեղրի միջպետական մայրուղու Սպանդարյան փողոցի այս հատվածը՝ վառ օրինակ։

Հավերժական թեմա դարձած սելավատարների հարցը հատկապես սրվում է անձրևների ու ձնհալների ժամանակ։ Փողոցից փողոց անցուդարձ անելը ակրոբատի հմտություններ է պահանջում չթրջվելու համար, մյուս կողմից էլ արագությամբ ընթացող ավտոմեքենայի վարորդի բարեխղճության վրա է .մայթով քայլող հետիոտնը ցեղաջրով կպատվի ,թե ոչ։ Կապանի կոմունալ ծառայությունն է զբաղվում քաղաքի սելավատարների մաքրմամբ։ Գարիկ Յավրումյանի՝ խոսքով դեռ մեկ երկու շաբաթ առաջ են աչք ածել սելավատարները , խցանվածները մաքրել։
Սելավատարների հարցը անձրևների ժամանակ հավերժական թեմա է
Դրանց արդյունավետության մասին խոսելիս ծառայության պետն ասում է՝ որոշակի աշխատանքներից հետո 80 տոկոսի չափով գործում են։ 10 տարուց ավելի է՝ չեն մաքրվել , խցանումները անասելի շատ են։ Բայց միևնույն ժամանակ հավաստիացնում է՝ ,որ չգործող սելավատար չկա քաղաքում ։

Սելավատարները իրենց նպատակին լիարժեք կծառայեն, եթե ճանապարհները լինեն բավարար։ Քաղաքում նոր սելավատարներ չեն կառուցվել , եղածները հին են և տարիների ընթացքում ճանապարհների նստվածքի, դեֆորմացման արդյունքում տուժում են նաև դրանք։
Մեր տեսախցիկը քաղաքի փողոցներում նաև արձանագրել է անձրևի բերվածքներ ՝քարերի ու հողազանգվածի տեսքով։Կապանի Ձորք թաղամաս տանող ճանապարհին վերգետնյա կամրջի մոտակայքում ջրով հագեցած հողազանգվածը պոկվել և թափվել էր ճանապարհին։

Սելավատարների հարցը անձրևների ժամանակ հավերժական թեմա է