Եվրոպայի օրվա տոնակատարությունները հասան նաև Կապան

Spread the love
Եվրոպայի օրվա տոնակատարությունները հասան նաև Կապան

Եվրոպայի օրվա տոնակատարությունները այս տարի նշվում են առանձնակի շուքով։ 25 տարի առաջ անկախ Հայաստանը սկսեց համագործակցել Եվրամիության հետ. 2016 թվականը հոբելյանական է գործընկերների համար։ Տոնակատարությունների շարքը հասավ նաև Սյունիք։

«Եվրամիությունը Հայաստանի ամենամեծ նվիրատուներից է , մենք ամեն տարի այստեղ ծախսում ենք մոտ 50 միլիոն եվրո։Կարող եմ ասել , որ այն ձեռքբերումները ,որ եղել են այս համագործակցության շրջանակներում, եղել են բավականին տեսանելի , և կարելի է ասել, որ տեղի են ունեցել Հայաստանի տնտեսության գրեթե բոլոր ճյուղերում»,- ընդգծում է պատվիրակության ղեկավարը։

Կապանի մշակույթի կենտրոնի հրապարակում, բացօթյա տոնական համերգից բացի , իրազեկման տաղավարներ կային։ Հանրային միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Եվրամիության գործունեությանը։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին ողջունեց հրապարակում հավաքված բազմությանը։

Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների շրջանակում Սյունիքում նույնպես այս տարիների ընթացքում մի շարք ծրագրեր են իրականացվել։ Աջակցությունը դրսևորվել է գյուղատնտեսության, ջրամատակարարման , կոշտ թափոնների կառավարման ոլորտներում։ Մարզկենտրոն Կապանը Վայոց Ձորի հետ միասին այժմ մի նոր ծրագիր է ներկայացրել Եվրամիություն։ Պլաստիկե թափոնների նորարար օգտագործմանն է վերաբերում հայտը։

Եվրամիության անդամ երկրներից ՝ Մոլդովայից Ուկրաինայից ու , Վրանստանից հետո Հայաստանում ևս մեկնարկեց Եվրոակումբներ հիմնելու ծրագիրը։ Գորիսը դարձավ առաջին քաղաքը, որտեղ այսուհետ կգործի Եվրաակումբ։

«Եվրաակումբների հիմնական նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ ժողովուրդը կարող է քննարկել եվրաինտեգրման հետ առնչվող խնդիրներ, բոլոր այն արժեքները, որոնք տվյալ դեպքում ընդհանուր են Հայաստանի և Եվորպայի համար»,-ասում է Պյոտր Սվիտալսկին ։
«Եվրամիությունը երիտասարդների համար» 2016-ին այս կարգախոսն ունեն Եվրոպայի օրեր տոնակատարությունները։ 5 մարզեր այցելություններից հետո հունիսի 5-ին Երևանում տեղեկատվական ցուցահանդեսով կեզրափակվեն միջոցառումները։ Իսկ Կապանում մինչև ուշ երեկո բարձր տրամադրություն էր գերիշխում։