1 մլրդ դրամի քաղաքաշինական ծրագրեր Սյունիքի մարզում

Spread the love

1 մլրդ դրամի քաղաքաշինական ծրագրեր Սյունիքի մարզում

Այս տարվա քաղաքաշինական ծրագրերից է խոսում մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ռազմիկ Ավետիսյանը ու շեշտում. «Անելիքների ցանկը առայժմ թղթի վրա է:Կառավարությունը դեռ պետք է հաստատի»:
2016թ-ի մարզի հրատապ լուծում պահանջող մի խումբ խնդիրներ հնարավոր կլինի լուծել, եթե պետբյուջեից 1 մլրդ դրամ հատկացվի:Նախորդ տարվա համեմատ զգալիորեն ավելի: Առաջին հայացքից գումարը կլորիկ է ու թիվն էլ՝ հնչեղ: « Սակայն չպետք է մոռանալ՝խնդիրներն էլ են շատ»,- պարզաբանում է քաղաքաշինության վարչության պետը:
Հարթ ու լանջավոր տանիքների, բազմաբնակարան շենքերի վերելակների, կամուրջների, հենապատերի, ուսումնական հաստատությունների, բակերի նորոգումներ ու բարեկարգման աշխատանքներ , այդ թվում՝փողոցների ասֆալտապատում: Նախ տանիքների մասով: «Առայժմ նախագծանախահավային փաստաթղթեր են կազմվում»,-ընգծում է պատասխանատուն:

Թե 12 շենքերից քանիսը կնորոգվեն, Ռազմիկ Ավետսիյանը դժվարանում է ասել:Ինչպես ինքն է նշում՝նախագծանախահաշվային փաստաթղթերի գումարը որի վրա ավարտվի,այնքան էլ կանենք: «Առավել ծախսատարները մշտապես լանջավոր տանիքներն են»,-ասում է:Տանիքների նորոգում է նախատեսովում նաև Գորիսում և Սիսիանում:
Ցավոտ ու հավերժական խնդիրներից է նաև մարզի քաղաքների փողոցների նորոգումը: Մասնավորապես՝ Կապանում անմխիթար վիճակում գտնվող մի շարք հատվածներ կան,որտեղով քայլելն անգամ վտանգավոր է :Հրատապ լուծում պահանջողները շատ են, մարզային կառույցի ղեկավարը 2016թ-ի ընդգրկվածներն է ընթերցում: Դրանց մեջ է նաև Սիսիանի Տիգրան Մեծ , Գորիսի Ավանգարդ , Վարդան Մամիկոնյան, Ակսել Բակունցի փողոցների ասֆալտապատումը:

«Սոսի» հեռուստատեսությամբ բազմիցս բարձրաձայնված Կապանի համար 10 միջնակարգ դպրոց տանող ճանապարհի հենապատի նորոգումը ևս 2016թ-ի անելիքների մեջ է մտնում: Դրանց շարքում են Բաղաբերդ թաղամասից Հալիձոր տանող և Արավուսի համայնքի հետիոտն կամուրջները :
Եթե կառավարությունը հաստատի,Կապանի նախորդ տարվա 24 նորոգված վերելակների կողքին կավելանա ևս 33-ը: Կրկին ընտրվել են առավել անմխիթարներն ու պահանջվածները:

Հրատապ ծրագրով նախատեսվում է, ի վերջո, լուծել նոր նախակրթարանի հարցը: Խոսքը վերաբերում է Կապանի համար 1 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը մանկապարտեզի վերափոխելուն,որը նախորդ տարի հանձն էր առել իրագործել «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերությունը: «Այս տարվանից պատվիրատուն մարզպետարանն է,իսկ պահանջվող գումարը 40 մլն դրամ,ասում է Ռազմիկ Ավետիսյանը: Եղել ենք տեղում,ուսումնասիրել»,-նշում է: Դավիթ Համբարձումյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի դահլիճի հատակը ևս հնարավորության դեպքում կնորոգվի ,այդ թվում Սիսիանի երաժշտական դպրոցը, քաղաքի ԲԿ-ի դիահերձարանը:

Առավել մանրամասն Լուրերի՝20.05.2016 թողարկմանը

Հերմինե Միքայելյան