«Առանց բեմի ուրախությունս ամբողջական չի լինի». Նատայլա Բաղդասարյան

Spread the love

Կապանի թատրոնում հերթական նոր ներկայացման փորձերը չեն ընթանում։ Աշխատանքային օրվա՝ մայիսի 19-ին, ինչպես մյուս 43 տարիներին, այնպես էլ այսօր՝ ուղիղ ժամը 12-ին, բեմում ծնվում է վաստակավոր դերասանուհի Նատալյա Բաղդասրայանը։
Անսպառ եռանդով ու իրեն բնորոշ զվարթությամբ օրվա հերոսը անկեղծանում է՝ ուրախությունս ամբողջական չի լինի , եթե բեմում չլինեմ։ Այս գեղեցիկ ավանդույթը, թերևս, ամենադիպուկ բնորոշումը կարող է դառնալ Նատալյա Բաղդասրյան աձի համար։
Թատրոնի անծանոթ աշխարհը սկսել է բացահատել դեռ դպրոցական տարիներից։ Բնականաբար, մասնագիտության ընտրության հարցում էլ երկար չի մտածել։

«Առանց բեմի ուրախությունս ամբողջական չի լինի». Նատայլա Բաղդասարյան

Ոգևորությունը դերասանուհու ստեղծագործական կյանքի մշտական ուղեկիցն է։ Մարմնավորած կերպարները մեկը մյուսից տարբեր են ու հետաքրքիր։
Թատրոնի վաստակավոր արտիստուհու խաղընկերների ցանկը մեծ է։ Այդտեղ իր առանձնահատուկ տեղն է զբաղեցնում կյանքից անժամանակ հեռացած կապանցի հանդիսատեսի սիրելի Վազիկը՝ Վազգեն Սարգսյանը։ Մի առիթով մեզ տված հարցազրույցի ժամանակ Նատայլա Բաղդասարյանին բնութագրելիս Վազիկը ասել էր « Շատ հետաքրքիր, ապասնի ու անկանխատեսելի պարտնյոր է նա բեմի վրա»։ Միևնույն ժամանակ շարունակելով խոսքը՝ ավելացրել էր .« Նա թատրոնի դերասանական ներկապնակի մեջ ամենավառ գույներից մեկն է»։
«Առանց բեմի ուրախությունս ամբողջական չի լինի». Նատայլա ԲաղդասարյանՆատայլա Բաղդասրյանի կերտսեր գործընկերները ,ովքեր այսօր նրա հետ միասին բեմ են բարձրանում, կրկին ընդգծում են. «Կես խոսքից միմյանց հասկանում ենք»։ Յուրաքանչյուրը վերհիշում է դերասանուհու հետ իր բեմելը նույն ներկայացման մեջ։
Դերասանուհին ինքն իր մասին խոսելիս ասում է՝ ինքնասածի եմ։ Կարծքիները ինձ համար կարևոր են, բայց վերջնական որոշումը կայացնում եմ ես։ Չխաղացած դերերի մասին։ Դրանք տարիների հետ փոխվել են, ճիշտն է, բայց մի կերպար՝ Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» այդպես էլ անկատար մնաց։
«Ինչքան դերասանն է անիմաստ առանց թատրոնի, այնքան էլ թատրոնն է անիմաստ առանց հանդիսատեսի»,- շարունակում է զրույցը հոբելյարը։ Իր հանդիսատեսին Նատայլա Բաղդասարյանը նույնիսկ դեմքով գիտի։
43 տարի բեմում, 148 կերպարներ, մի շարք պարգևներ այդ թվում ՝ հանրապետության նախագահի կողմից «Մովսես Խորենացի մեդալ, մշակույթի նախարարության ոսկե մեդալ։

«Արևի տակ մեր տեղը գտնելուց զատ , եկեք գտնեք մեր տեղը աշխարհում» Լյուդվիգ Ֆոյերբախի խոսքերն են, Նատայլա Բաղդասարյանի տեղը ամենուր թատրոնն ու բեմն են այստեղ է ինքը լիակատար երջանիկ ։