Մեդիագրագիտության դասընթացներ Կապանում

Spread the love


Կապանի տարածաշրջանի մի խումբ գրադարանավարներ մի քանի օր է ՝ մասնակցում են վերապատրաստաման դասընթացների: Հանդիպումները «Մեդիան իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակներում են, իրականացնողը՝ «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը»: Նպատակը մեդիագրագիտությունն է, գրադարանավարների համար ոչ այնքան մասնագիտական, սակայն հետաքրքիր ու նոր բացահայտումներով լի:

Մեդիագրագիտության դասընթացներ Կապանում

Շատ դեպքերում հեռուստադիտողներին թվում է,թե էկրանից մատուցվող 2 կամ ավելի րոպեանոց տեսանյութը ամբողջական նկարահանումն է: Մինչդեռ, երբ բացվում են խոհանոցի դռները դեպի հեռուստատեսություն, ռադիո կամ տպագիր մամուլ, պարզվում է՝ մի ամբողջ խումբ է աշխատում:

Թե ինչ է տեղեկատվությունը, ո՞ր տեղեկատվությունն է լուր, կամ քանի՞ հոգի են աշխատում յուրաքանչյուրի վրա՝ ներկաներին հանրամատչելի լեզվով շարունակեց բացատրել «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» խմբագիր Գեղամ Վարդանյանը:
Խոսվեց նաև պատկերի ու ձայնի ասելիքի մասին: Զգալու համար տարբերությունները պաստառի վրա ցուցադրվեց նույն հոլովակը 3 տարբերակով՝ձայնով ու տեքստով,ապա առանց տեքստի և վերջում՝միայն բնաձայնով :

Հոլովակների դիտումից հետո քննարկումը շարունակվեց երկխոսության տես քով.ով ինչ նկատեց ու զգաց: Խոսվեց նաև հեռուստատեսությամբ ու յութուբով ցուցադրվող տեսանյութերի տարբերությունների , այդ թվում՝ լրագրողական նրբությունների ու թույլ տրված սխալների մասին : Խոսքի ազատության, մարդու իրավաունքների, մեդիա օրենքների ու կանոնների մասին վերապատրաստման մանսակիցների հետ խոսեց լրագրող և մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը:

Աշխույժ մթնոլորտում անցավ մեդիագրագիտության դասընթացը էլեկտրոնային գրադարում: Մայրաքաղաքից ժամանած հյուրերը ընգծդեցին.այսչափ տեղեկացված գրադարանավարների ու լսարանի մարզերում դեռ չէին հանդիպել:
Հերմինե Միքայելյան