Քաջարանցի ավագ ազատամարտիկների կողքին երիտասարդ տղաներն են

Spread the love
Քաջարանցի ավագ ազատամարտիկների կողքին երիտասարդ տղաներն են

Մեկ գավաթ սուրճից հետո արթուն մտքով, պարզ ճակատով Քաջարանի երկրապահ տղաները մեկնում են առաջնագիծ։ Ինչպես տարիներ առաջ այնպես էլ այսօր միասնական են ու վճռական ։

Տարածքային բաժանմունքից աշխարազորայինների չորրորդ հերթափոխը ուղևորվեց սահման։ Ավագ ազատամարտիկների կողքին, երիտասարդ տղաներն են։ Պապերի ու հայրերի օրինակին հետևելով զինվորագրվել են երկրորդ անգամ։

Այս անգամ լեռնագործների քաղաքից շփման գիծ մեկնած հերթափոխում 30-45 տարեկան կամավորների թիվը գերակշռում էր։ Նրանց խոսքով առաջին պատերազմին մասնակից վետերան ազատամարտիկների ուժերը խնայել է պետք ։
Քաջարանցի ավագ ազատամարտիկների կողքին երիտասարդ տղաներն են
Քաջարանցի ավագ ազատամարտիկների կողքին երիտասարդ տղաներն ենՀանրապետության արտադրության շարժիչ ուժը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ Ճակատ մեկնող կամավորներից ամեն երկրորդը ձեռնարկության աշխատակից է։ Հանքափոր ու փականագործ յուրաքանչյուրի դեր կոմբինատում անուրանալի է , բայց հայրենիքի սահմանների պաշտպանությունը ամեն ինչից վեր է։
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող հարաբերական հանգիստը կամավորներին հետ չի պահում ճակատ մեկնելուց։ Հակառկորդի ցանկացած սանձարձակ գործողություն պետք է ճշնվի՝ համոզված են։
Քաջարանի դռան բանալի և Զարգեզուրի ժողովրդի մարտնչող , ուժ և զորություն խոհրդանշող պահապան արջը իր երկրամասի սահմանների անդորրը աչալրջորեն հսկում է ։Կամավորները կարող են հանգիստ լինել.ոսոխի ոտքը այստեղ չի հասնի։

Քաջարանցի ավագ ազատամարտիկների կողքին երիտասարդ տղաներն են