«Լավագույն նորարար ընկերություն»պատվոգիրը Սյունիքի միջնակարգ դպրոցին

Spread the love

"Լավագույն նորարար ընկերություն"պատվոգիրը Սյունիքի միջնակարգ դպրոցին

Ցանկություն, նախաձեռնություն,բիզնես ծրագրի մշակում,արտադրանք և իրացում.արդյունքում դահլիճի հնամաշ նստարանները փոխարինվեցին նորերով՝ փայտյա ու ավելի գեղեցիկ: Նստատեղերի խնդիրն արդեն լուծված է, արդյունքն՝ակնհայտ: ԵՎ այս ամենը` Սյունիքի միջնակարգ դպրոցի մանվարժների ու աշակերտների նախաձեռնությամբ: «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի շրջանակներում :
Առաջին հայացքից դյուրին թվացող խնդիրը լուծելու համար մի խումբ դպրոցականներից մի քանի ամիս պահանջվեց,այդ թվում` բիզնես խորհրդատվություն. ինչպես ասում են, սեփական գործը սկսելու և արդյունքի հասնելու համար:

Նախ բաժնետոմսեր են վաճառել, եկամուտով 150 հատ գրենական գորգ արտադրել, վաճառել:Այս հարցում երեխաներին օգնել են Վորլդ Վիժեն Հայաստանի «ԻՄՓԱՔՏ» ակումբների երիտասարդները: Աշակերտական խորհուրդը միաժամանակ հովանավորներ է գտել ,ստացված գումարով ձեռք բերել նստարանները և դրանք տեղադրել դպրոցի դահլիճում: Ինչպես հաջողվեց հասնել նպատակին, կրթօջախում այդ առթիվ հանդիսավոր միջոցառում էր կազմակերպել:

Հրավիրել էին ծրագրին աջակից կողմերը՝ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ , «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ընկերության, ՎՎ Հայաստանի կազմակերպության, համայնքների դպրոցների ղեկավարները և բոլոր նրանք,ովքեր այս ընթացքում օգնել են դպրոցականներին ծրագիրը կյանքի կոչելու: Հաջողությամբ իրագործված ծրագրի առթիվ աշակերտները նախ ասմունքեցին ,հետո արդեն մեկ առ մեկ ներկայացրին ձեռներեցության քայլերը՝բացելով որոշակի գաղտնիքներ : Ինչպես ծրագիրն էր պահանջում, նախ ձևավորվեցին «Ձեռք ձեռքի»աշակերտական հասարակական կազմակերպությունը և «Գրենական գորգ»աշակերտական գործարար ընկերությունը:

Սյունիքը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» ՀԿ-ի հետ համագործակցում է 92թ-ից: Բազմաթիվ ծրագրեր են այս ընթացքում կյանքի կոչվել մարզի քաղաքներում: Կապանում դրանցից մեկն էլ նախորդ տարվա հունիսին էր իրականացվել: Համար 5 հիմնական դպրոցի աշակերտական խորհրդի նախաձռենությամբ կրթօջախի հարակից կանգառ էր նորոգվել:
Սյունիքի միջնակարգ դպրոցի աշակերտական խորհուրդը այս նախաձեռնության շնորհիվ նաև լավագույնն է ճանաչվել Հայաստանում,արժանացել պատվոգրի»Լավագույն նորարար ընկերություն»:
Դպրոցականներին ֆինանսապես աջակցել են «Սյունիք-Զանգեզուր»հիմնադրամի խորհրդի նախագահ Սուրիկ Խաչատրյանը,»Դանդի Փրիշս Մեթալս Կապան»ընկերության տնօրինությունը, կապանցի գործարար Ռազմիկ Փարսյանը, բիզնես խորհրդատու Մարտին Մարտիրոսյանը»,Վիվա-Սելլ ՄՏՍ ընկերության»գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը
Ծրագիրն ու արդյուքները հակիրճ ներկայացնելուց հետո դպրոցականները հայրենասիրական կատարումներով, երգով ու պարով եզարափակեցին միջոցառումը՝ապացուցելով ,որ միասին ու համատեղ ուժերով ամեն ինչ կարող են :
Իսկ Գևորգ Հարությունյանը՝ Ծավի կրթօջախից, ներկաներին հիացրեց իր կատարումով:
Դպրոցականների կատարումները դահլիճը հոտնկայս ողջունեց:
Հերմինե Միքայելյան