Օձն ու տուժողը միասին են ներկայացել հիվանդանոց

Spread the love

Օձն ու տուժողը միասին են ներկայացել հիվանդանոց Ինչպես ասում են պստիկ էր ,բայց ճստիկ էր .այս անգամ խոսքը օձին է վերաբերում։ Թունավոր սողունը Վարդավանք գյուղի բնակիչ Վարուժան Մեսրոպյանին տնամերձ այգում իր թիրախը դարձրեց։
Կապանի բժշկական կենտրոն է տեղափոխվել անցած չորեքշաբթի ՝դեպքից ընդամենը 30 րոպե անց։ Նման իրավիճակում տուժողը խուճապի չի մատնվել և առաջին օգնությունն էլ ճիշտ է կազմակերպել։ «30սմ-ի հազիվ հասներ երկարությունը»,-ասում է Վարուժանը։» Բռնել եմ հետս բերել հիվանդանոց ,որ իմանան ինչ օձ է կծել և համապատասխան բուժումը անեն»,-պատմում է տուժողը։
Ժամանակին բժշկի դիմելը տվել է արդյունքը։ Օձի խայթոցի համեմատաբար թեթև դեպք են որակում բժիշկները։ Կապանի բժշկական կենտրոնի այս տարվա օձի խայթոցի առաջին տուժողն է դարձել Վարուժան Մեսրոպյանը։
Օձն ու տուժողը միասին են ներկայացել հիվանդանոց

Հանրապետության օձառատ վայրերի ցանկում Արարատի Արագածոտնի, Արմավիրի, Տավուշի մարզերի կողքին Սյունիքը նույնպես ընդգրկված է։ Եղանակաները տաքանալուն պես, սովորաբար առողջապահության նախարարությունը բուժկենտրոններին ապահովում է հակագյուրզին կոչվող հակաթույնով:
Թունավոր սողունները ձմռան խոր քնից արթնացել են և սկսել իրենց մասին հիշեցնել ։ Վաչագան գետի երկայնքով անցուդարձ անող քաղաքացիները վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հասցրել են նկատել օձերի։ Կոմունալ ծառայության աշխատակցուհի Անուշավարդ տատը ամեն օր է նրանց տեսնում։

Կապանի բժշկական կենտրոնում անցած տարի գրանցվել էր օձի 4 և կարիճի 7 խայթոցի դեպք։