Առանց խմելու ջրի ու ճանապարհի.Կապանի Երկաթուղայինների բնակիչների բողոքը

Spread the love

Առանց խմելու ջրի ու ճանապարհի.Կապանի Երկաթուղայինների բնակիչների բողոքը

Կապանի Երկաթուղայինների առաջին և երկրորդ նրբանցքների բնակիչների խոսքով՝ ճանապարհի հարցը արդեն մեկ տարուց ավելի է՝ չի լուծվում: Ասում են՝ ջրատար խողովակների անցկացման ժամանակ քանդվել է ու մինչ օրս չի նորոգվել : Արդյունքում ոչ ջուր ունեն, ոչ էլ ճանապարհ: Բնակիչների հույսը հարցին հնչեղություն տալն է:

Ասում են զբոսանքի ու բակային ժամանցի մասին խոսելն անգամ ավելորդ է: «Ջրից օգտվելու խնդիրը մի կերպ բնակիչներով լուծել են, իսկ ճանապարհի հարցը մնում է առկախ»,-նշում է բնակիչը :

Քարուքանդ եղած ճանապարհի հետևանքները բնակիչներից ոմանք իրենց մաշկի վրա են զգում անգամ տանը : Անձրևներից հետո ցեխաջուրը տներ է հասնում: Խունացած պատեր ու խոնավություն.պատկերն այս է:

Ջրատար խողովակները կան, բնակիչները գիտեն տեղերը, բայց փաստն այնէ ՝ոչ խմելու ջուր ունեն, ոչ էլ՝ ճանապարհ: