Աշխատաշուկային պահանջարկին համապատասխան կրթություն է պետք ստանալ

Spread the love
Աշխատաշուկային պահանջարկին համապատասխան կրթություն է պետք  ստանալ

«Երիտասարդների գործազրկության պատճառները կարելի է դիտարկել նաև մասնագիտական կողմնորոշման մեջ»,- ասում է Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Արթուր Հակոբյանը՝ համեմատելով գրանցված գործազուրկների ու առկա թափուր աշխատատեղերի բազային թվերը։
Գրանցված 1621 գործազուրկների շուրջ 60 տոկոսը բարձրագույն կրթություն ունեցողներ են։Տեխնիկական կրթություն ունի մոտ 80 տոկոսը ընդգծում է կենտրոնի տնօրենը։

Երիտասարդները բավականին մեծ միջոցներ են ներդնում, կրթություն ստանում,սակայն արդյունքում աշխատանք չեն գտնում։ Տարածքային կենտրոնը աշխատաշուկայի վերլուծություն է կատարել , պահանջարկ վայելող մասնագիտությունները վեր հանել ։Կան նաև տարիներ շարունակ չհամալրվող աշխատատեղեր։

Աշխատաշուկային պահանջարկին համապատասխան կրթություն է պետք  ստանալ

Տարածաշրջանում, ինչ խոսք, հանքարդյունաբերությունն է առաջնային ոլորտ, վերջին տարիներին էլ հիդոէներգետիկան է զարգանում։ «Երիտասարդների մասնագիտական կողմնորոշումը կարելի է սկսել դպրոցից»,- կարծում է Արթուր Հակոբյանը և ընդգծում, որ այդ ուղղությումբ արդեն քայլեր են ձեռնարկում։
Եթե յուրաքանչյուր տարվա շրջանավարտների գոնե տասը տոկոսը պահանջարկին համապատասխան կրթություն ստանա, ինքնաբերաբար տարեցտարի գործազրկության մակարդակը կմեղմվի։ Այս ամենին կարելի է հասնել այն դեպքում, երբ ուսանողները ուսումը ավարտելուց հետո վերադառնան հայրենի քաղաք։

Աշխարհի զարգացած երկրներում միջին մասնագիտական հաստատությունները` ուսումնարաներն ու քոլեջները կրթական համակարգի հենասյունն են, մինչդեռ մեզանում շատերը նախապատվությունը տալիս են բուհերում ուսանելուն ։