«Ամուսնանալը հեշտ բան չէ»ներկայացումը Կապանում և Քաջարանում

Spread the love

"Ամուսնանալը հեշտ բան չէ"ներկայացումը Կապանում և Քաջարանում

«Ամուսնանալը հեշտ բան չէ». ոչ թե կարծիք ,այլ անգլիական ստեղծագործության անվանում է: «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի դերասանուհի Լուսինե Ավանեսյանը նախ վերնագրի հետ կապված իր դիտարկումն է հայտնում:

«Ամուսնանալը հեշտ բան չէ» ներկայացումը հանդիսատեսի դատին հանձնվեց Քաջարանում և Կապանում: Մուտքը հրավիրատոմսերով էր, հովանավորը « ԶՊՄԿ» ՓԲԸ-ն է: Վերնագիրը ինքնին հուշում է`ծիծաղաշարժ ու հետաքրքիր կլինի: Լուսինեն Մերիի դերակատարն է: Առաջին րոպեներից հենց այս կերպարի շուրջ են ծավալվում գործողությունները:

Ներկայացման բեմադրող ռեժիսորը Ալբերտ Մրտչյանի կրտսեր որդին է՝Մհեր Մկրտչյանը, իսկ ռեժիսորը` Արսեն Գրիգորյանը՝ նաև գլխավոր դերակատարներից մեկը: «Ստեղծագործության բնօրինակը ավելի թույլ է, քան բեմում ներկայացվածը: Մշակված տարբերակը առավել հաջողված է»,-ներկայացումից առաջ նշում է դերասանը:

Ռեժիսորը ամուսնանալը հե՞շտ բան է հարցին պատասխանում է երկուսի փոխարեն՝եվ կերպարի՝Ռուդիկի և իր՝ Արսենի:
Շատ չբացելով ներկայացման սյուժետային փակագծերը՝ Լուսինեն նախընտրեց խոսել ավելի շատ իր կերպարի մասին՝զուգահեռներ տանելով ներկայի հետ:

Ինչպես սկզբում նշում էին դերասանները, ներկայացումը թեթև էր, ժամանցային ու չձանձրացնող: Մեկ ժամվա ընթացքում մայրաքաղաքից ժամանած խումբը կարողացավ դրական լիցքեր հաղորդել հանդիսատեսներին:
Հերմինե Միքայելյան