Կապանցի կամավորները շարունակում են մեկնել առաջնագիծ

Spread the love

Կապանցի կամավորները շարունակում են մեկնել առաջնագիծ
Չնայած ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հարաբերական անդորր է , կամավորականների հոսքը Կապանից ճակատ շարունակվում է։ Չորրորդ հերթափոխն է՝ վճռականությամբ, բարձր տրամադրությամբ «Մեկը բոլորի, բոլորի մեկի համար » սկզբունքով մեկնում առաջնագիծ։

Երկրապահի տղաները լավ գիտեն ՝ սահմաներին տեր լինել,դժվարին պահին մեկտեղվել՝ հանուն ամենանվիրականի՝ հայրենիքի ։ «Ոչ տարիքիս ,ոչ էլ սպիտակ մազերիս մի նայեք»,- ասում է վաշտի նախկին հրամանատար Օնիկ Հովհաննիսյանը, որ Տափերական գյուղից հրամանատարի առաջին իսկ կանչից հետո է հասել Կապան՝ միանալու զինակից ընկերներին։
Կապանցի կամավորները շարունակում են մեկնել առաջնագիծ

Հայրենիքի սահմանները պաշտպանելու միասնական ոգով, աշխույժ խոսք ու զրույցով կապանցի երկրապահները ճանապարհվեցին սահման՝ 18-ամյա արծիվ հերոսների կողքին լինելու։ Մերօրյա զինվորների սխրանքներն էլ ավելի են ոգևորել ու գոտեպնդել կամավորներին։

«Կարգապահ լինել, միայն տեսնել ու լսել»,- երկրապահ կամավորների միության Կապանի բաժանմունքի նախագահի խորհուրդ- հրամանը այս էր տղաներին։ Զգոն ու զգույշ եղբայրաբայր ծառայել, վերադառնալ ընտանիքներ ։
Առաջնագիծ մեկնողների շարքերում ոչ միայն Արցախյան ազատամարտի մասնակիցներ էին, այլև երիտասարդ երկրապահներ։
Գրկախառնություններ և, իհարկե, բարեմաղթանքներ՝ անփորձանք ծառայություն, երկրի սահմաններին էլ անառիկություն։