Մ.Հարությունյան թաղամասում նկուղը կրկին ապաստարան է դարձել

Spread the love
Մ.Հարությունյան թաղամասում նկուղը  կրկին ապաստարան է դարձել

Կապանի Մ.Հարությունյան համար 10 շենքի նկուղում կուտակվող ջրերն են .գարշահոտությունը արագ տարածվեց, վերևի հարկում բնակվողները անմիջապես պատուհաններից դուրս են նայում. «Շնչել հնարավոր չէ »,-դժգոհում են :

Վթարային ծառայության աշխատակիցները իրավիճակին քաջատեղյակ են: Առաջին անգամ չեն այստեղ: Իրենց գործը չէ, բայց հաշվի են առնում ընկերական հարաբերությունները:
» Սա արդեն 4-րդ անգամ ենք էս ջրերը հանում: Խցանվումա, մի բնակիչ գալիսա տալիս տրուբան կոտրում,իրա խցանումը վերացնում:Էլ չի մտածում,որ սաղ ստեղա հավաքվում: Ես ընդհանրապես եռակցող եմ,սենց գործեր չեմ անում,բայց Արմենը դասընկերսա ,եկել եմ օգնեմ»,-ասում է Կապանի կոմունալ ծառայության վթարայաին ծառայության աշխատակից Արմեն Կարապետյանը:

Ներքևում բնակվողների համար գարշահոտությունը սովորական է դարձել.կլոր տարին նույն պատկերն է: Խոնավությունն ու հոտը առաջին հարկի բնակարանների պատերն են ներծծվում ու մարդկանց առղջությունը քայքայում:

Մ.Հարությունյան թաղամասում նկուղը  կրկին ապաստարան է դարձել

«Կայարան» համատիրության նախագահը համազգեստով առավոտից վթարայինի աշխատակիցների հետ նկուղ է մտնում, օգնում : Խնդիրը մի քանի անգամ «Սոսի» հեռուստատեսությամբ է բաձրաձայնվել, բազմիցս էլ հնչել քաղքապետարանում: «Խողովակները խցանվում են: Առաջին հարկում ապրողները փակում են, կեղտաջուրը բարձրանում է 2-րդ հարկ ու այդպես շարունակ»,-ասում է Վալիդա Գրիգորյանը:» Բայց միևնույն է, ամենաշատը ներքևն է տուժում»,-ասում է : Հուսով են՝ նորոգումից հետո պատմությունը բարի ավարտ կունենա:

Մ.Հարությունյան թաղամասում նկուղը  կրկին ապաստարան է դարձել

«Հանգիստ շունր կքաշենք,եթե չկրկնվի»,-ասում է բնակչուհին:
Եթե մյուս թաղամասերում համատիրության նախագահին դեմքով չեն ճանաչում, այստեղ պատկերն այլ է.Արմեն Հովհաննիսյանը ականջալուր է բոլորի դժգոհություններին : «Մարդիկ աչալուրջ են,ամեն հարցով դիմում են,սակայն չպետք է մոռանան բնակվարձի մասին»:Կայարան»համատիրության ենթակայության տակ 14 շենք է՝ յուրաքանչյուրը խնդիրների իր փնջով:

Մ.Հարությունյան թաղամասում նկուղը  կրկին ապաստարան է դարձել

Մյուս շենքի նկուղային հարկն էլ կրկին ապաստարանի է վերածվել : 90-ականներին՝ ռմբակոծոթության ժամանակ մարդիկ այստեղ էին հավաքվում, պաշտպանվում: Օրերս համատեղ ուժերով ներսում եղածը հանել են, տարածքը մաքրել ու կարգի բերել:
«Մարդիկ միշտ պետք է պատրաստ լինեն, Աստված տա պետք չգա:Բայց ոչ մեկը չի կարա կողպեք դնի փակի նկուղը,ասի իմնա: Նկուղը բնակիչներինն է»,-ասում պատասխանատուն:
«Համար 10 շենքի նկուղում կուտակվող ջրերի հարցը լուծելուց հետո այն ևս որպես ապաստարան կծառայի»,-ասում է Արմեն Հովհաննիսյանը: Թաղամասում հուսով են, որ պատսպարվելու կարիքչ չի լինի:

Մ.Հարությունյան թաղամասում նկուղը  կրկին ապաստարան է դարձել

Հերմինե Միքայելյան