Ական փնտրող ռոբոտը հասավ Կապան

Spread the love
Ական փնտրող ռոբոտը հասավ Կապան

Կապանի համար 2 ավագ դպրոցի աշակերտների ուշադրությանն է ներկայացված «Ական փնտրող ռոբոտ» ամենամյա մրցույթում հաղթող ռոբոտը: Մի խումբ հայ ուսանողների մտքի ու ձեռքի գործն է: Վայրկյանում 30սմ է տեղաշարժվում,շրջանցելով գտնում արհեստական խոտածածկի տակ պահված ականները, նշում դրանց գտնվելու վայրը: Որոնող սպիտակ մասերը Գյումրիի ինժեներական խմբի աշակերտներն են պատրաստել: Ռոբոտի բուն առաքելությունը տարածքում ական բացահայտելն է : Փորձելու համար հեղինակները մետաղի կտոր են հատակին դնում: Ռոբոտի վրա վառվող լույսը հուշում է՝օբեկտը հայտաբերված է:

«Ական փնտրող ռոբոտ» ամենամյա մրցույցի կազմակերպիչը Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն է (ԻՏՁՄ): «Մեզ հաջողվեց հաղթել,քանի որ այս ռոբոտը ի տարբերություն,մյուսների ականը հայտնաբերելիս չբարձրացավ դրա վրա ,ինչը կարևոր նախապայման էր մրցույթում»,-ասում է Գոռ Վարդանյանը:

«Հայ ինժեներական մտքի մեջ այստեսակ ռոբոտի ստեղծումը նորամուծություն չէ և նպատակը ուսանողներին սովորեցնելն էր»,-ասում է սլավոնական համալսարանի դասախոս Գոռ Վարդանյանը:

Ական փնտրող ռոբոտը հասավ Կապան

Համար 2 ավագ դպրոցի ռոբոտաշինության խմբակի սենյակի հատակին այն փոքր-ինչ դժվարությամբ էր տեղաշարժվում: «Երևի թե պատճառը շենքի հատակի խորքում գտնվող մետաղական կառուցվածքներն են «,-պարզաբանում են հյուրերը: Խումբը ռոբոտի ստեղծման վրա աշխատել է մոտ 2 ամիս,այնուհետև ներկայացել «Ական փնտրող ռոբոտ» ամենամյա մրցույթին : Մայրաքաղաքից այն մարզկենտրոն են բերել Կապանի համար 9 , 2 ավագ , համար 10 միջնակարգ դպրոցների աշակերտներին ցույց տալու համար և ամենակարևորը՝բացելու ծրագրի կոդը՝ հնարավորություն տանլու դպրցականներին աշխատել ծրագրով: Ինչու չէ նաև հետաքրքրվողներին հետագայում օգնել:
«Հայ ինժեներական միտքը զարգանում է և ՏՏ ոլորտում տարեցտարի առաջընթաց է նկատվում»,-ասում է Գոռ Վարդանյանը:

Համար 2 ավագ դպրոցում ռոբոտաշինության խմբակը մարտից է գործում: Աշակերտները ծրագրերին դեռ ծանոթանում են:
Դպրոցականները իրենց հետաքրքրող հարցերը ուղղեցին հյուրերին:
Հերմինե Միքայելյան