Եռատոնը Կապանում

Spread the love
Եռատոնը Կապանում

Մեծ հայրենականի մասնակից Քնարիկ տատին,ինչպես ամեն տարի,չի հաջողվում խուսափել տեսախցկիներից: Այս անգամ ևս ուշադրության կենտրոնում հերոս կինն է:Գիտի հարցերի հերթականությունը. նախ արյան գնով ձեռք բերված հաղթանակից է դրվագներ պատմում: Զրույցը ընդհատվում է.շնորհավորանքները հետևում են մեկը մյուսին:

Մեծ հայրենականի վետերան Քնարիկ Հայրապետյանի հիշողությունից 45թ հնարավոր չէ ջնջել.անգամ այս տարիքում. առաջին մեդալի հանձման արարաղոթությունը լավ է հիշում.
» за оборону Кажказа»,որ զորացրվեցինք այնտեղ մեր կամանդիրնա տվել»,-ասում է վետերանը:

Կապանի տարածաշրջանում Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները 19-ն են: Մի մասին հաջողվել է եռատոնին, ավանդույթի համաձայն, մարզպետարանի բակ հասնել,իսկ մյուսներին այս անգամ առողջությունը թույլ չտվեց: Հարգելով ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված տղաների հիշատակը՝ այս տարի քաղաքապետարանը զերծ մնաց տոնական միջոցառումներից: Ժամը 11-ին ,ինչպես ամեն տարի, մարդիկ հավաքվեցին մարզպետարանի բակում,այնուհետև ՝Բաղաբուրջի հուշահամալիր: Վերջին օրերին, հատկապես,այստեղ, ծաղիկները չեն հասցնում թառամել: Մարզպետարանի, քաղաքապետարանի, երկրապահ կամավորական միության , հիմնարկ-ձեռնարկությունների, ուսումնական հաստատությունների աշխատակիցները և բոլոր նրանք,ովքեր հիշում և հպարատանում են զոհված տղաների սխրանքով, եկել էին՝ գլուխ խոնարհելու նրանց շիրիմների առջև:

Եռատոնը Կապանում

Շուշիի ազատագրումը տեղի է ունեցել 92-ի մայիսի 8-ին. առաջին նշանակալից հաղթանակը Արցախյան հերոսամարտում: Այն հաջողությամբ պսակվեց հերոս տղաների, մարտական գործողությունների մշակված լինելու շնորհիվ : Վերջին օրերին սկսեցին լուրեր տարածվել,թե հաղթանակի օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում առավել լարված կլինի:
Ազատամարտիկ Սպարտակ Ստեփանյանի խոսքով ապատեղեկատվություն է: Պատճառը Ալիևի ելույթն է: Մեզ վախեցնելու հերթական անհաջող փորձը»,-ասում է:

Նախօրեին Կապանի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում տեր Վահան քահանա Հեբոյանը հոգեհանգստի կարգ կատարեց՝ ի հիշատակ Երկրորդ աշխարհամարտում եւ Արցախյան ազատամարտում զոհված հայ մարտիկների:

Սահմանից օրերս վերադարձած Երկրապահ կամավորական միության տարածքային բաժանմունքի անդամները վստահ են՝ հայն անպարտելի է, և հաղթանակը կրկին մերն է լինելու: Սրանում բոլոը կարող են համոզված լինել:

Եռատոնը Կապանում

Հայրենական մեծ պատերազմում իրենց ավանդն են ունեցել 600 հազար հայորդիներ: Հայ ազգը տվել է 4 մարշալ՝ Բաղրամյան, Բաբաջանյան,Խուդյակով(Խամփերյանց), Սղանով և ծովակալ Իսկակով: 70 հազ. շարքային մարտիկներ պարգևատրվել են մարտական շքանաշններով, իսկ 27 շարքայիններ դարձել փառքի շքանշանակիր, 104 հոգի արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման,իսկ Նելսոն Ստեփանյանը՝ Խորհրդային Միության կրկնակի հերոսի կոչման:

Եռատոնը Կապանում

Հերմինե Միքայելյան