Երաշխավորները չեն կարդում պայմանագիրը և չգիտեն իրենց պարտավորությունները

Spread the love

Երաշխավորները չեն կարդում պայմանագիրը և չգիտեն իրենց պարտավորությունները

Հայաստանի փաստաբանական դպրոցի իրավաբանական կլինիկայի իրավաբանները փորձում են օգնել անելանելի իրավիճակում հայտնված քաղաքացիներին: Կապանը 21-րդ համայնքն է: Լսելով անվճար իրավաբանական խորհրդատվության մասին՝ բնակիչները առթիը բաց չթողեցին օգտվելու հնարավորությունից: Տիկին Մարիետան նրանցից մեկն է: Կապանի Բաղաբերդ թաղամասից Էլեկտրոնային գրադարան է հասել ստեղծված իրավիճակից ելք գտնելու նպատակով:

Մարիետա Գրիգորյանը ընտանիքի ու կուտակվող պարտքերի պատմությունը մանարամասն ներկայացրեց իրավաբաններին: Այստեղ կնոջը ուղղորդեցին՝ ինչ անել:

Հայաստանի բնակչության մեծ մասը երբեմն ստիպված է լինում գումար հայթայթելու համար բանկերի ու վարկային կազմակերպությունների դռները բախել: Պատճառները տարբեր են՝ առողջություն,ուսում, բիզնեսի հիմնադրում, սոցիալական խնդիրներ և այլն: Շատ հաճախ մարդիկ ստորագրություն են թողնում փաստաթղթերում ՝անգամ չիմանալով՝ ինչ պարտավորություններ են ստանձնել: Արդյունքում՝ գործը հասնում է դատարան:

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդականը հորդորում է քաղաքացիներին. «Վարկ վերցնելիս չտարվել գումարով ու ընթերցել՝ ինչ են ստորագրում: Խոսքը վերաբերում է հատկապես երաշխավորաներին,-ասում է :Վերջիններս խնդիրը լուծելու համար ստիպված են իրենց սեփական գույքը վաճառել»:

Փորձը ցույց տվեց, այդ թվում ՝Կապանում,որ իրավաբաններին քաղաքացիները առավել շատ դիմում են գույքային, ընտանեկան, աշխատանքային, վարչական,հողային վեճերի և խափանման միջոցների հարցերով:
Անվճար իրավաբանական ծառայությունների մատուցման ծրագրի առաքելությունը հենց Հայաստանի աղքատ և խոցելի խմբերի բնակիչներին աջակցելն է,քանի որ նրանք անհրաժեշտ խորհհրդատվության համար հաճախ ստիպված են վճարել: Ծրագրի ֆինանսական աջակցողը համաշխարհային բանկն է:

Կապան ժամանած իրավաբանները մեկ օրվա ընթացքում փորձեցին օգնել իրենց դիմած 2 տասնյակից ավելի քաղաքացիների՝համապատասխան գրություններ ձևակերպելու հարցում:

Հերմինե Միքայելյան