Հայաստանում երեխայի խնամատարության դեպքում պետությունը կվճարի

Spread the love
Հայաստանում երեխայի խնամատարության  դեպքում պետությունը կվճարի

«Ովքե՞ր են լավ ծնողներ ,ովքեր չեն մոռացել մանկությունը»,-մեջբերում է ԵՊՀ սոցիոլոգիայի դասախոս Միրա Անտոնյանը: Եվ պարզաբանում միտքը:
Ինչպես մի շարք երկրներում, Հայաստանում ևս այսուհետ հնարավոր կլինի երեխաների խնամատարության համար կառավարության կողմից վարձատրվել: Խոսքը վերաբերում է այն երեխաներին,ովքեր ինչ-ինչ պատճառներով մանկատներում կամ այլ հաստատություններում են մեծանում:
» Պետությունը պատրաստվում է առաջարկել նոր տիպի մի ծառայություն,որը փորձարկվել է 2005թ-ին ՄԱԿԻ մանկական հիմնադրամի աջակցությամբ,որի փորձի հիման վրա ներկայումս պետությունը փորձում է ներմուծել լայնածավալ խնամատար ընտանքիքի Ինստիտուտը:Գուցե արդեն սեփական երեխաները մեծացել,բայց մարդիկ դեռ ուժ ունեն,ռեսուրս ունեն ուրիշ երեխա պահելու: Սա լավ հնարավորություն է նման ընտանիքների համար»,-նշում է Միրա Անտոնյանը:
««Ընտանիք խոցելի երեխաների համար» .այսպես է կոչվում բարեփոխումների ծրագիրը: «Նպատակն է մանկատները փոխարինել խնամատար ընտանիքներով»,-նշում են նախաձեռնության մասնակիցները:
» Ծրագիրը մաս է կազմում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության և ՅՈՒՆԻՍԵՖԻ կողմից համաֆինանսավորվող ծրագրի:Ծրագիրը կոչվում է «Խոցելի երեխաների սոցիալական ներառում, այլընտրանքային,համայնքահեն և խնամատար ընտանիքի ծառայությունների և ներառական կրթության ծրագրերի ներդրումը Հայաստանում:Այսինքն՝շատ բազմապրոֆիլ ծրագիր է:Գործընկերներն են՝ ՀՕՖ-ի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամը, ՄԱԿ-ի մանկական դիմնադրամը, «Հույսի կամուրջ»կազմակերպությունը, «Վորլդ Վիժեն», «ՍԵՅՎ ԴԸ ՉԻԼԴՐԵՆ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ» համաֆինանսավորվող կեղմերը,-ասում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի երեխաների պաշտպանության ծրագրի համակարգող Հասմիկ Առաքելանը:

«Բարեփոխումը աշխատասենյակներում չի իրականանում»,-ասում է Միրա Անտոնյանը:Այդ նպատակով էլ 5 օր Կապանում են՝ տեղում վերապատրաստելու մասնագետներին: Հանդիպման վայրը մարզպետարանի «ՕՐՀՈՒՍ» կենտրոնն է: Ներկաները սոցիալական ծառայությունների, կրթօջախների ,մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աշխատակիցները: «Որպեսզի պատկերացնեն՝ինչու է անհրաժեշտ մանկատները և գիշերօթիկնեը վերափոխել, մայրաքաղաքից ժամանած հյուրերը բազմակողմանի քննարկում անցկացրին: Ընդհուպ մինչև ֆինանսական շահավետության տեսանկյունից:

«Մանկատան երեխաները հեշտ վստահում են, նույն կերպ հիասթափվում , ծայրահեղ են , վարժվում են իրենց կարգավիճակին և ամբողջ կյանքում շատ ուզում են,քան տալիս»,-նշեցին վերապատրաստման ընթացքում: Ընտանիքի մոդելը նրանք այլ կերպ են պատկերացնում, և սոցաշխատողը նրանց համար մոր դերում է: Մանկության հետևանքները ցայտուն երևում են արդեն հասուն տարիքում:Ի՞նչ անել,որ յուրաքանչյուր երեխա մեծանա ջերմ մթնոլորտում: Այս դեպքում պետությունը ավելի կշահի: Կստղեծվի ընատնիք , այնուհետև կծնվեն երեխաներ: Բարեփախումները հենց սրա համար են:

Հերմինե Միյքայելյան