Մասնագիտական կողմնորոշում. այց Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ
Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջը մարդաշատ էր։ Քաղաքի երեք կրթօջախների աշակերտներին էր հյուրընկալել ուսումնական հաստատությունը։ Մուտքից սկսած՝ դասախոսները աշակերտներին ուղեկցում էին լսարաներով , պատմում կրթօջախի պատերին փակցված լուսանկարների մասին , որոնք լավագույնս են արտացոլում տարբեր տարիների աշխատանքը։
Ինչ մասնագիտությունների գծով է այստեղ ուսուցում կազմակերպվում, ինչ սկզբունքներով են դիմորդները ընդունվում, ինչ հնարավորություններ է նրանց տալիս քոլեջում ուսանելը .այս բոլորի մասին առանձին-առանձին ներկայացնում էր ստեղծված հատուկ հանձնաժողովը։
Ժաննա Աթայանը հատկապես տղաների ուշադրությունը հրավիրում է կապի և սարքավորումների մոնտաժում, շահագործումմասնագիտության վրա՝ հավելելով՝ այսօր մեր բանակին խիստ անհրաժեշտ են բանիմաց, կապավորներ։
Կապանի համար 7 հիմնական դպրոցի աշակերտ Արման Պատվականյանը որոշել է. միանշանակ զինվորականի ուղի է ընտրելու. դիպուկապահար թե կապավոր կդառնա՝ դեռ կողմնորոշվելու ժամանակ ունի։ Վերջին ամսվա՝ սահմանին տիրող լարված իրավիճակը տղային չի մտափոխել, ընդհակառակը, ավելի է հաստատակամ դարձել։
Միջին մասնագիտական, նախնական մասնագիտական, արհեստագործական կրթական ծրագրով է քոլեջը ուսուցում կազմակերպում։
Ուսումնական տարվա ավարտվում է, և շրջանավարտներին մտատանջող հարցերից մեկն էլ այն է , թե ուր գնալ սովորելու։
Աշակերտների շրջայցը ավարտվեց դահլիճում, որտեղ բոլորը միասին ծանոթացան քոլեջի ուսանողական խորհրդի գործունեությանը և հաջողություններին։ Քոլեջն իր ուսանողներին առաջարկում է բարալավված շենքային պայմաններ, հարստացած նյութատեխնիկական բազա, վերապատրաստված դասախոսական կազմ ՝ այն ամենն ինչ անհրաժեշտ է որակյալ և բարձրակարգ մասնագիտություն ստանալու համար։