Կապանի նախակրթարանների երեխաների մեծ մասը դիմածնոտային խնդիրներ ունի

Spread the love

Կապանի նախակրթարանների երեխաների մեծ մասը դիմածնոտային խնդիրներ ունի

Երեխան քաղցր է խոսում. ասյպես են փորձում արդարացնել բալիկի այս կամ այն հնչյունի ոչ ճիշտ արտաբերումը ծնողները: Մինչդեռ բժիշկները երևույթին մասնագիտորեն են մոտենում: Դիմածնոտային թերություն է,որը ժամանակին պետք է վերացնել: Երևանի «Գրիգոր Նարեկացի» ԲԿ-ի վիրաբույժ-օրդինատորներ Դավիթն ու Ասթինեն մանկական դիմածնոտային վիրաբուժության ոլորտում միակն են.արդեն վիրահատություններ են անցկացրել:

«Երկուսս էլ սա սիրեցինք և ընտրեցինք: Երևանում դիմածնոտային վիաբույժներ կան,բայց մանկական ուղղվածությամբ ես ու Դավիթն ենք միայն:Կապանում ավելի շատ են սանձիկները:Երեխաների մոտ ,եթե նկատել եք,շատերի մոտ այդ վերջին կենտրոնական կտրիչների միջև հեռավորություն կա:Կոչվում է դիաստեմա:Կամ ասենք հնչյունների որոշ սխալ արտասանումը: Ծնոնղները տանոմ են լոգոպեդի մոտ, երկար բուժում տանում ու անարդյունավետ:Դա լինում է լեզվի կարճ ուվերին շրթունքի կարճ պատճառով:Դրա լուծումը վիարահատակն է»,-ասում է Ասթինե Հակոբյանը:

Մի քանի օր է՝ երիտասարդ բժիշկները Կապանում են : Դիմում-առաջարկին առաջինը մարզկենտրոնն է արձագանքել: Այցելում են նախակրթարաններ և հետազոտում երեխաներին: Նախաձեռնությունը բարեգործական է,իսկ ցանկացողներին նաև պոլիկլինիկայում են հետազոտում:Տարիքային սահմանափակում չկա:

Երեխաների ատամներից ,շրթունքների,ծնոտի ու ականջի կառուցվածքներից , բնածին արատներից սկսած ամեն ինչ տեղում ուսումնասիրելուց հետո մասնագետները ուղղորդում են ծնողներին: Կապանի 8 մանկապարտեզներում մեկ առ մեկ երեխաների հետ շփվելուց ու մասնագիտական աչքով նայելուց հետո պարզվեց մեծ մասը դիմածնոտային խնդիրներ ունի: Ատամնաբույժի մոտ քչերն են հաճախում:Ինչն էլ բերում է հետագա բարդությունների:
«Կապանում հայտնաբերվել են 2 երեխաներ:Նրանք գտնվում են մեր հսկողության տակ:Մեկի մոտ շրթունքի ակնհայտ ճեղքվածք կա՝ժողովրդի մեջ ասած նապաստակի շրթունք:Ու իրա մոտ նաև կա գայլի երախ՝քիմքի ճեղքվածք:Երեկ ես հանդիպել եմ:Իրանք ,ցավոք չգիտեին ինչ անել»,-ասում է Դավիթ Ավինյանը:
Հաճախակի տրվող հարցերից է. արդյո՞ք պետք է բուժել կաթնատամը: Մասնագետի պատասխանն է՝այո, պետք է,անկախ նրանից՝ ինչ ատամ է:

Բացի օրգանականից հյուրերը նաև պլաստիկ վիրահատություններ են կատարում ամբողջ դեմքի վրա,այդ թվում ականջների: