Պետք է վերջ տալ հոգնեցնող սցենարներին ու դրամահավաքությանը

Spread the love

Պետք է վերջ տալ հոգնեցնող սցենարներին ու դրամահավաքությանը

Խոստացածի պես մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետը պարզաբանեց տարեվերջյան անելիքները:Տարանջատեց «վերջին դաս» ու «վերջին զանգ» հասկացությունները, պատասխանեց կրթօջախների տնօրեններից մինչև ծնողներ հուզող հարցերին:
«Իմ կարծիքով առավել խորիմաստ է վերջին դասը:Հարց է առաջանում՝ի՞նչ է նշանակում վերջին դաս: Ոչ մեկն էլ չի գրել՝ ինչ է նշանակում:Օրինակ ես այսպես եմ հասկանում.բոլոր դասերի հանրագումարն է»,-ասում է:

Կրթության ոլորտի պատասխանատուի հեռախոսը այս օրերին հատկապես չի լռում.դպրոցների տնօրենները զանգահարում են,ճշտում միջոցառումների անցկացման վայրն ու բովանդակությունը: Օրինակ՝ հրաժեշտի արարողությունները դպրոցներում,թե մեծ դահլիճներում կազմակերպել: Հովիկ Ալեքսանյանը փորձում է կոտրել կարծրատիպերը. «Սցենարը այլ պետք է լինի, նախըտրելի է վերջ տալ ուսուցիչներին ուղղված ձոներին: Դրանք հոգնեցրել են մանկավարժներին և հեղինակություն չեն բերում»,-ասում է և ավելացնում.»Միջոցառում կազմակերպելիս մարդկանց տրամադրությունները պետք է հաշվի առնել.սահմանում դեռ լարված է»:

«Աշակերտը թող ասի իր խոսքը .12 տարի սովորել է,ինքը ձեռք բերե՞ց են գիտելիքները,որ ինքը ակնկալում էր:Ավելի շատ բովանդակային պետք է քննարկում անցկացնել, քան թե ով որ ուսուցչին ինչ խոսքեր ձոնեել:Իմաստը:Ուղղակի իմաստնա ամենակարևորը:Կամ որտեղ պետքա անենք: Ինչա՞ նշանակում ես վերջին դասը գնամ ուրիշ հաստատությոնոււմ անել:Բայց իմ դպրոցի վերջին դասն է: Նախ և առաջ ես այսպիսի ֆորմատ եմ առաջաջարկում.հայրենիք,հայոց այբուբեն,հայոց լեզու, հայոց բանակ, հայոց ավանդույթներ և հայ եկեղեցու պատմություն:Մենք պետք է հասկանանք՝իրավիճակ է փոխվել»,-նշում է Հովիկ Ալեքսանյանը:

Եվ, իհարկե,ինչպես նախորդ տարիներին,այս անգամ ևս խոսվեց տարեվերջյան դրամահավաքության մասին: Կրթօջախներում ընդգծում են՝դպորցը դրա հետ կապ չունի, մինչդեռ ռեստորանային քեֆերի պատվավոր հյուրերի ցանկը հենց մանկավարժներն են գլխավորում՝ տնօրենի հետ միասին: Իսկ որոշ դպրոցներում էլ իրենք՝մանկավարժներն են ընտրում և պարտադրում,թե որ ուրախության սրահում նշել հրաժեշտը դպրոցին:Այս խոսակցությունները վարչության պետի ականջին ևս հասել են, ինչպես նաև աշակերտների կողմից ուսուցիչներին թանկարժեք նվերներ տալը՝ընդհուպ մինչև ոսկյա զարդեր:

«Սյունիքի մարզում այսօր որևէ մեկը մատնացույց չի կարող անել դրամահավաքության որևէ դեպք:Հստակ եմ տեղեկացված,ինձ տեղյակ են պահում,բայց այն որ արդեն զրույցներ կան այս դպորցում նվեր առնելու համար տնօրենին այսքան գումար, դասղեկին այսքնա գումար:Աստված մի արասցե ,եթե բացահյտվեց նման դպեք,Սյունիքի մարզպետի զայրույթը սարսափելի է լինելու:Նման վարքագիծ դրսևորող մանկավարժին պետք է բնագավառից հեռացնել»,-ասում է կրթության պատասխանատուն:

Մարզի շրջանավարտներն այս տարի 1289 են, նախորդ տարի նրանց թիվը 1328 էր: Միասնական քննություններին կմասնակցեն 739 աշակերտներ, նախորդ տարի նրանց թիվը 681 էր:Միասնական քննությունների օրերը համացանցում հրապարակված են: Սյունիքում կանցկացվեն Գորիսի համար 1 և 3 ,իսկ Կապանում համար 9 ավագ դպրոցներում:

Հերմինե Միքայելյան