Կապանի պետթատրոնը զինվորի կողքին է և զինվորի հետ

Spread the love
Կապանի պետթատրոնը զինվորի կողքին է և զինվորի հետ

«Ուժն է ծնում իրավունք, ուժեղին է ծնում ազատությունը, անկախությունը: Ուժդ ցույց տալու համար ապացուցիր երկու բան ՝ առաջինը, որ գիտես մեռնել կռվում գիտակցված մահով և երկորդ, որ գիտես մեռցնե»լ։
Մեծագույն հերոսի Նժդեհի այս խոսքերը հնչում են հենց Արցախի սահմանին։ Կապանի պետթատրոնը ինչպես տարիներ առաջ, այնպես էլ այսօր զինվորի կողքին է, զինվորի հետ։ Գիտակցված մահին ընդառաջ գնալով ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին մեր զինվորները թշանամուն դիմակայեցին ,արժանի հակահարված տալով մեռցրին ՝ ևս մեկ անգամ ցույց տալով իրենց բազկի ուժը։
Խաղացանկը պատահական չի ընտրվել ։ Թատրոնը հայրենիքի պաշտպանների մարտական ոգին , ռազմահայրենսիրական դաստիարակությունը ամրապնդելու համար էր հասել Ղարաբաղ «Գարեգին Նժդեհ» և « Փակուղուց այն կողմ» ներկայացումներով։ Ինչպես դերասաներն են ասում , այս կերպ իրենց լումանն են ներդնում
ՍԻնքրոն ամենայն պատասխանատվությամբ ենք կատարում մեր պարտքը հանուն մեր հայրենիքի հանուն մեր
«Մեկ ազգ, մեկ բանակ , մեկ հաղթանակ». այս կարգախոսն էր ընտրել թատրոնը շրջագայության ողջ ընթացքի համար ։ Համախմբումը , թիկունքում աջակցություն զգալը 18-ամյա հերոսներին առավել մեծ վստահություն են ներշնչում։
Զինվորները ներկայացումը դիտել են մեծ ուշադրությամբ` չկորցնելով զգոնությունն ու մարտական պատրաստվածությունը։Չընդհատվող ծափահարություններն էլ թատրոնի անձնակազմի համար ամենամեծ գնահատականն են դարձել։
Ինչպես Նժդեհն է ասում «Ոչ մի հայ պարզապես բնակիչը չէ իր դրախտավայր հայրենիքի։ Յուրաքանչյուր հայ նախ և առաջ զինվոր է ու մարտիկ ։
Թատորնի դերասաներն էլ այս գիտակցումով են մեկնել սահման ։