Հերթական կամավորական խումբը մեկնեց Կապանից

Spread the love

Հերթական կամավորական խումբը մեկնեց Կապանից

Հերթական կամավորական խումբը մեկնեց Կապանից

Կամավորների հերթափոխը շարունակվում է: Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին դեռևս անհանգիստ է,իսկ առաջնագծում թարմ ուժեր են պետք: Երկրապահ կամավորական միության Կապանի տարածքային բաժանմունքի առջև վերադարձածները եկել են` բարի ճանապարհ ասելու մեկնողներին:

Հերթափոխի մեկնող կամավորները 21-ն են՝ Կապանում բնակվողներ՝երիտասարդներից սկսած մինչև 60-ն անց տղամարդիկ: Ոմանք Արցախյան պատերազմի մասնակիցներ են , մի մասն էլ ժամկետային զինվորական ծառայություն անցած : Կապանի մարմնամարզության մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչները ևս միացել են կամավորների շարքին: Ասում են՝ պարապմունքները ժամանակավորապես կդադարեցվեն.գնում են՝ սաների խաղաղությունը ապահովելու:

Մարտականորեն տրամադրված, պատրաստ փոխարինելու սահման մեկնած տղաներին: Մեկնումի վայրը կրկին երկրապահ կամավորական միության Կապանի տարածքային բաժանմունքն է: Այստեղ անուն-ազգանունները, տվյալները հստակեցվում են ,որից հետո արդեն կճանապարհվեն համապաասխան հագուստ ու զենք ստանալու,այնուհետև՝ սահման պահելու: Այս ընթացքում բաժանմունքում կշարունակվի կամավորների հերթագրումը, ,որ անհրաժեշտության դեպքում կրկին փոխարինեն վերադարձողներին:

Հերմինե Միքայելյան