Առողջապահական ֆլեշմոբ Կապանում

Spread the love

Առողջապահական ֆլեշմոբ Կապանում

«Առողջությունը ձեր ձեռքերում է» գրությամբ վերնաշապիկներով երիտաարդների հայտնվելը Կապանի զբոսայգիներից մեկում սկզբում անհասնակնալի էր. ֆլեշմոբի ձևաչափն է այդպես պահանջում .վայրկյանակ հավաք մեկ վայրում: Այս անգամ նպատակը առողջապահական էր,իսկ նախաձեռնության հեղինակը հենց նախարարությունն էր:

Պարային ֆլեշմոբի նպատակը բնակիչներին ևս մեկ անգամ տեղեկացնելն էր,ինչու չէ նաև հորդորել ժամանակին դիմել բժշկի: Խոսքը վերաբերում է 35-ից 68 տարեկան բոլոր քաղաքացիներին,ովքեր հնարավորություն ունեն անվճար հետազոտվելու պոլիկլինիկաներում .ստուգելու զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը:Ինչ վերաբերում է կանանց ,հետազոտվելու դեպքում նրանք կկարողանան կանխարգելել արգանդի պարանոցի քաղցկեղը: Եվ ամենակրևորը անվճար սկզբունմքով:

Ակցիայի մասնակիցները երաժշտության ուեկցությամբ գործնականում ցուցադրեցին՝ ինչպես կարելի է հետազոտվել: Ֆլեշմոբից բացի, անցորդներին նաև հիվանդությունների կանխարգելման մասին պատմող բուկլետներ բաժանվեցին: