Սիսիանցի կամավոր,Դարբասի գյուղապետ Մայիս Միրզոյանը այսօր կդառնար 60 տարեկան

Spread the love
Սիսիանցի կամավոր,Դարբասի գյուղապետ  Մայիս  Միրզոյանը այսօր կդառնար 60 տարեկան

Մայիս Երջանիկի Միրզոյանը, ծնվել է 1956 թ. մայիսի 1-ին Սիսիանի շրջանի Դարբաս գյուղում: Նախնական կրթությունը ստացել է Դարբասի միջնակարգ դպրոցում: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է Երևանի թիվ 9 տեխնիկական ուսումնարանում: 1974 թ. մեկնել է խորհրդային բանակ, իսկ արդեն 1993 թվականին, հայոց բանակի կազմավորվելուց հետո, ծառայության է անցել ՀՀ ՊՆ զորամասի պայմանագրային վաշտում, որպես դասակի հրամանատար, ստանալով ավագ լեյտենանտի կոչում:

1993 թվականի մարտի 31-ին Քելբաջարի ազատագրման ժամանակ Վակունիս գյուղի համար մղվող պայքարում վիրավորվել է: Ղարաբաղի ազատագրական շարժման բոլոր մարտերին մասնակցելու համար պարգևատրվել է կառավարական մի շարք մեդալներով:

1996 թ. նշանակվել է մարտական պատրաստակամության խմբի պետ ստանալով կապիտանի կոչում: 1997թ. նշանակվել է 4-րդ բանակային կորպուսի ուսումնական կենտրոնի պետ: 2011թ.անցել է կենսաթոշակի փոխգնդապետի կոչումով:2012 թ ՏԻՄ ընտրություններին ընտրվել ե Դարբաս գյուղի գյուղապետ : Նա նաև ԵԿՄ-ի Սիսիանի բաժանմունքի նախագահն էր:

2016թ. ապրիլի 3-ին մեկնել է ռազմաճակատ իր կամավորական ջոկատով ապրիլի 4-ին թշնամու ռմբակոծության հետևանքով զոհվել է: ՓԱՌՔ ՔԵԶ ՀԵՐՈՍ…
My Webpage