Կապանցի աղջիկները առաջատար են հրաձգության առաջնությունում

Spread the love
Կապանցի աղջիկները առաջատար են հրաձգության առաջնությունում

Հրաձգության կապանյան ավանդույթները շարունակվում են պահպանվել: Արդեն 7-րդ անգամ մարզկենտրոնի դպրոցականները ուժերն են փորձել կրակային պատրաստությունից: Նախնական զինվորական պատրաստության ուսուցիչ Ստանսլավ Հակոբյանը այս տարի բոլորին մեկ հարկի տակ հավաքեց՝ստւգելու՝արդյո՞ք հրաձիգները նախկինի պես դիպուկ են կրակում:

«Այս անգամ մասնակիցները 27-ն էին, որից 20 –ը աղջիկներ և պատրաստված ավելի լավ ,քան տղաները »,-նշում է «Դիպուկ հրաձիգ» քաղաքային անհատական մրցումների պատասխանատուն: Կապանի համար 1 հիմնական դպրոցի փորձառու աղջիկները, պարզվեց, տղաներից ավելի նշանառու են. առաջին տեղի մրցանակակիր 9-րդցի Նոնա Հարությունյանը 100 հնարավորից 86 միավոր նվաճեց: Մինչդեռ տղաներից հաղթող ճանաչված Էդգար Բադալյանը կարողացավ ընդամենը 82 հավաքել:

83 միավորով Անուշ Ավանեսյանը՝ կրկին համար 1 դպրոցից, 2-րդ հորիզոնականում էր,իսկ դպրոցի շրջանավարտ Աահիտ Հարությունյանը՝ 82 միավորով 3-րդը:

Կապանցի աղջիկները առաջատար են հրաձգության առաջնությունում

Տղաներից Կապանի քաղաքպետի 2-րդ կարգի հավաստագրի արժանացավ համար 7 հիմնական դպրոցի աշակերտ Էդգար Բադալյանը,իսկ Արման Պատվականյանը՝ համար 1 հիմնական դպրոցից,3-րդը:Ստանսիլավ Հակոբյանի խոսքով այս տարի հրաձգության մասնակիցները ավելի լավ արդյունքներ են ցույց տվել:

Հերմինե Միքայելյան