Ինչպիսի՞ն կլինի այս տարվա վերջին զանգը

Spread the love
Ինչպիսի՞ն կլինի այս տարվա վերջին զանգը

Վերջին զանգի միջոցառումների լինել -չլինելու հարցն են վերջին օրերին ակտիվ քննարկում դպրոցներում : Խոսակցությունը սկսվեց հատկապես օլիմպիական երեխաների պարգևատրման ժամանակ,երբ մարզպետարանի նիստերի դահլիճում կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետը հորդորեց զերծ մնալ միջոցառումների շքեղություններից. «Ոչ թե կլինի վերջին զանգ ,այլ վերջին դաս»,-ընգծել էր նա:

«Բնականաբր չի ստացվի նույն աշխուժությամբ,բայց պետք է նշել:Շատերս սպասել ենք այդ օրվան հենց առաջին դասարանից,-ասում է համար 9 ավագ դպրոցի աշակերտուհիներից մեկը:Դուրս գանք մարզպետարանի դիմաց պարենք կամ դիջեյ-բան.պետք չեն տենց բաներ:Երևի կգնանք եկեղեցի,կբարձրանանք Բաղաբուրջ:Իսկ մի քանի օր հետո արդեն ռեստորանում կանենք մեր միջոցառումը.դա էլ իրա տեղն ունի»,-ասում է կողքի նստած աղջիկը:

«Այս տարի,ինչպես գիտեք,սահմանի հետ կապված հնարավոր է որոշակի ցուցումներ:Աստված մի արասցե,եթե վիճակը ավելի լարված լինի, կարողա միայն դաս պարապենք:Մտնենք դասարանում աշակերտներին շնորհավորենք:Հետագայի հարց է:Շատերը վերջին զանգը պատկերացնում եմ ռեստորաններում հավաքներ: Դրա հետ դպրոցը ամենևին կապ չունի: Վերջին տարիների ընթացքում ծնողներին համոզում ենք:Վերջին զանգի օրը նման բաներ չանեն, այդ օրը լարված օր է:Մեր ծնողները ըմբռնումով են մոտենում»,-ասում է համար 9 ավագ դպորցի տնօրեն Գագիկ Հովհաննիսյանը:

«Ամեն գիշեր աղոթում եմ մեր զինվորների համար:Երազում,որ վերջապես վերջանա այս մղձավանջը և բոլոր տղաները վերադառնան իրենց ընտանիքներ»,-ասում են ավարտական դասարանների աշակերտները

Մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում ըդգծեց՝այս հարցին կպատասխանի ավելի ուշ:
Ուսումնական պլանով վերջին դասը կլինի մայիսի 27-ին: Կապանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Նելլի Շահնազարյանից տեղեկացանք,որ եթե ոչինչ չխանգարի, համաքաղաքային միջոցառում կլինի .նախատեսվում է, մշակույթի կենտրոնում արդեն պատրաստվում են,սակայն առավել համեստ ու հաշվի առնելով սահմանային իրավիճակը:
Դպրոցներում սրան համամիտ են:

Համար 9 ավագ դպրոցը այս տարի 52 շրջանավարտ ունի,նախորդ տարի 82-ն էին: Այստեղ ևս մասնագիատական կողմնորոշումը դեպի տնտեսագիտականն է: «Եվ սա խնդիր է»,-ասում է տնօրենը: Շրջանավարտների թվի այստեսակ նվազումը Գագիկ Հովհաննիսյանը այսպես է բացատրում:
» Հիմնականում 9-րդ դասարանների կոմպլեկտավորումը,նորոգված ավագ դպրոցի առկայությամբ:Շատերը նախընտրում են առավել գեղեցիկ պայամաններում ուսում ստանալ»,-ասում է Գագիկ Հովհաննիսյանը:

Դպրոցների հիմնախնդիրները շատ են ու բազմաբնույթ: Համար 9 ավագ դպրոցում ևս հաստիքների պակաս է զգացվում:Ինչպես մի շարք կրթօջախներում, այստեղ ևս ինֆորմատիկայի, հումանիտար առարկաների և ֆիզկուլտուրայի ,որոշ դպրոցներում ֆիզիկայի, մասնագետների պահանջարկ կա:Սակայն աշխատել ցանկացողներ չկան:

Հերմինե Միքայելյան