Երեխաները հյուրընկալվել էին «Սոսի»-ի խմբագրությունում

Spread the love
Երեխաները հյուրընկալվել էին «Սոսի»-ի խմբագրությունում

«Սոսի» հեռուստատեսության «Լուրեր» լրատվականի տաղավարը այսօր մի քանի րոպեով փոքրիկների տրամադրության տակ էր։ Արդյունքում` ազատ ,անկաշկանդ շփում ։ Տաղավարում աշխատող մեր փոքրիկ գործընկերը Լինան է։ Հյուրընկալել է Կապանի համար 7 մանկապարտեզի սաներին, և լուրերի հերթական թողարկումը մանուկների մասնակցությամբ վերածվեց ժամանցային հաղորդման։
Երեխաների մի մասը մասնագիտության հարցում արդեն իսկ կողմնորովշել է. ուսուցիչ, ճարտարապետ, ատամնաբույժ, դաստիարակ. շարքը կարելի է շարունակել ով ինչ է դառնալու երբ մեծանա , պատասխանում են հստակ ։

Երեխաները հյուրընկալվել էին «Սոսի»-ի խմբագրությունում

Իսկ թե ով է լրագրողի մասնագիտություն ընտրելու դաստիարակի հարցին ձեռք բարձրացնողները շատ էին, բայց միայն Անին պատասխանեց` ինչու և իր հեռուստահաղորդում վարելու, եթերում աշխատելու առաջին քայլերը կատարեց ։

Կապանի համար 7 մանկապարտեզի երեխաների այցը խմբագրություն ճանաչողական էր։ Լրագրողական աշխատանքին, սովորաբար էկրանից այն կողմ հետևող նախակրթարանի սաներն ու դաստիարարակները այսօր հենց իրենք դարձան ռեպորտաժի գործող անձինք։

Երեխաներին հետաքրքրող հարցերի շրջանակը լայն էր։ Չարաճճի, շարժունակ փոքրիկների այցը հեռուստատեսություն ավարտվեց լուսանկարով, որը տարիներ անց նրանց կպատմի այս հիշարժան օրվա մասին։