Պահանջված մասնագիտությունն ու մոդայիկը տարբեր են

Spread the love

Պահանջված մասնագիտությունն ու մոդայիկը տարբեր են

Պահանջված մասնագիտությունն ու մոդայիկը տարբեր են

Բուժաշխատողների հագուստներով Կապանի պետական բժշկական քոլեջի ուսանողներն են . ռազմի դաշտում տուժածի մոտ սիրտ-թոքային անբավարարություն է արձանագրվել,փորձում են օգնել.առայժմ ցուցադրելով մանեկենի վրա: Ընթացքին հետևողները մարզկենտրոնի դպրոցականներն են.գուցե մի օր պետք գա:

Պահանջված մասնագիտությունն ու մոդայիկը տարբեր են

Իսկ մյուս վիրավորը ոտքից է բեկորային վնասվածք ստացել: Այս անգամ տուժած զինվորի դերում է ուսանողներից մեկը:
Գործնականում ցույց տալով բուժաշխատողի անելիքները.բժկական քոլեջում փորձում են օգնել մասնագիտության ընտրության հարցում: Ուսումնական տարին ավարտվում է . պետք է կողմնորոշվել. գուցե այս պահին պարզվի,որ հենց սա է ոմանց կոչումը:

9-րդցի Գոռ Բաղդասարյանը տեղում համոզվեց .ատամնաբույժ է դառնալու: Հայրիկի խորհուրդներին լսել է ,բայց նաև հետևել սրտին:

Դպրոցականների հետ զրուցեցին նաև շրջանավարտները, ովքեր արդեն աշխատում են և մտադիր են շարունակել ուսումը բուհում: Կապանի պետական բժկական քոլեջն այս տարի դիմորդներին առաջարկում է ուսում ստանալ 7 բաժիններում՝ բուժքույր, մանկաբարձ, դեղագործ, կոսմետոլոգիա, ատամնատեխնիկական գործ, բուժական մերսում, լաբորատորիայի ախտորոշում:Քոլեջի տնօրեն Ռոմա Սարսգյանը ուշադրություն է հրավիրում կրթօջախի կարևոր ձեռքբերման վրա: Դիմորդները լիցենզավորված դիպլոմներ կստանան.ինչը առաջնահերթ է աշխատանքի տեղավորման հարցում:
Նախորդ տարվա 160-ի փոխարեն ,այս պահին ուսանողները 152 են,ներառյալ հեռակա բաժնում սովորողները: Իսկ լաբորատորիայի աշխատանք նախընտրողներ վերջին 3 տարում չեն ունեցել: Բաժինը ստիպաված են փակել: «Լաբորատորիայի աշխատակիցնների կարիք գործատուները ունեն ,սակայն սվորող չունեն,մոդայիկ չէ»,-ասում է տնօրենը:

«Ժամանակն է թելադրում մասնագիտության պահաջարկը»,-կարծում են հաստատությունում: Պետական բժկական քոլեջում նախընտրելիները այս պահին կոսմետոլոգիան ու դեղագործությունն են:
Հերմինե Միքայելյան