Ի՞նչ է փոխվել կառույցում ապօրինի ծառահատումներից հետո

Spread the love

Ի՞նչ է փոխվել կառույցում ապօրինի ծառահատումներից հետո

Նախորդ տարի «Հայանտառ» ՊՈԱԿԻ «Կապանի անտառտնտեսության» տարածքում իրականացված ապօրինի ծառահատումներից բավականին ժամանակ է անցել: Ի՞նչ է փոխվել կառույցում և ի՞նչ քայլեր են ձեռնարկվում խախտումներից հնարավորինս խուսափելու համար:
» Բնականաբար,բոլոր անտառպետություններում կան և անտառապետեր, և անտառապահեր:Եվ յուրաքանչյուր մարդ իր ֆունկցիաներն է կատարում աշխատանքային պայամանագրի շրջանակներում: Կարծում եմ դա բացթողում էր, թերություն էր,ոչ պատշաճ մակարդակով է կազմակեպրվել աշխատանքը այդ անտառպետությունում:Արդյունքում՝ ունենք այն, ինչ ունենք: Աշխատանքից ազատվել են և անտառապահը,և անտառապետը, նշանակվել են նորերը.ավելի խիստ, ավելի զգոն:Յուրաքանչյուր երկուշաբթի ես խորհրդակցության ժամանակ հորդորում եմ,որ յուրաքանչյուր մարդ իր առջև դրված պարտականությունները շատ խիստ ու պատշաճ ձևով իրականացնի»,-ասում է«Կապանի անտառտնտեսության»
տնօրեն Գարիկ Միրզոյանը:

Հիշեցնենք,որ խոսքը վերաբերում է 147 ՝ այդ թվում բոխի և հացի ծառատեսկաների ու 11 ճյուղի ապօրինի ճանապարհով հատելուն : Հատվել են <<Կապանի անտառտնտեսություն>> մասնաճյուղի <<Ճակատեն>> անտառտնտեսության տարածքում: Դրանք հիմնականում օգտագործվում են որպես վառելափայտ: Կանգուն ծառի 1քմ արժե 9 720 դրամ:
Արդեն նախկին անտառապահ Անդրանիկ Մարգարյանին նեղադրանք էր առաջադրվել մի խումբ անձնաց ապօրինություններին օժանդակելու և թույլ տալու համար: Անտառապահը դատական նսիտերի ընթացքում ընդունել էր իր սխալը:
» Ինչքանով ես տեղյակ եմ գրավի դիմաց բաց է թողնվել:Դատը շարունակվում է:Մեր կողմից կա լիազորված անձ,որը մասնակցում է,-ասում է Գարիկ Միրզոյանը :

Կապանի անտառտնտեսությունը 34 անտառպահ ունի: Յուրաքանչյուրին կցված է 1000-2000հա տարածք:Անտառապահի հիմնական գործառույթը հսկողությունը,պահպանությունը , դեպքերի հայտնաբերումն ու արձանագրումն է,որի դիմաց նրանք ընդամենը մոտ 70 000 դրամ են ստանում :
«Տարածքները մեծ են և այս դեպքում մեծ դեր ունի մարդկային գործոնը»,-ասում է Գարիկ Միրզոյանը:
«Յուրաքանչյուրը՝անտառապահից մինչև տնօրեն պետք է ավելի մեծ պատասխանատվության զգացումով պետք է մոտենա աշխատանքին ու վերադասի հանձնարարություններին»,-նշում է Գարիկ Միրզոյանը:

Ջերմաստիճանը սկսել է բարձրանալ,իսկ հրդեհների վտանգն էլ գնալով մեծանում է: Կառույցում եղանակին բնորոշ աշխատանք են կատարում՝ յուրաքանչյուրը գիտակցելով իր անելիքը:
Կապանի անտառտնտեսության պատասխանատվության ներքո է 38,6 հա տարածք, որի պահպանությունն ու վերահսկումը ամբողջովին կառույցի ուշադրության կենտրոնում է:

Հերմինե Միքայելյան