«Նկարելը կենսական պահանջ է» Հրանտ Դանիելյան

Spread the love

«Նկարելը կենսական պահանջ է» Հրանտ Դանիելյան Լուսանկարները պատմում են գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի Երևանում կայացած անահատական ցուցահահանդեսի մասին։Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում ապրիլի 8-ից-13-ը բացված ցուցահանդեսը «Գարնանամուտ Կապանից» խորագիրն ուներ։ «Հանրությանը ներկայանալու առիթներ հաճախ չեն լինում»,- ասում է նկարիչը։Այնպես որ՝ ձգտում է առիթը բաց չթողնել։
Ցուցահանդեսում տեղ էին գտել փորձառու նկարչի վերջին երկու տարիների մոտ 60 կտավներ։ «Անձնազոհություն», «Երազանք», «Պտույտ», «Ինքնանկար» «Ջազ» ,«Հույս» «Հիշողություն» վերնագրված կտավների շարքը գույներով ու յուրօրինակ մոտեցմամբ գրավել էր այցելուներին։
«Հիշողություն» մեկ այլ ստեղծագործություն այժմ ընթացքի մեջ է։
Հրանտ Դանիելյանի ստեղծագործական կյանքի յուրաքանչյուր դրվագ այս թղթապանակում է։ բոլոր ցուցահանդեսների մասնակցության , ստացած պատվոգրերի և մամուլում իր մասին տեղ գտած հրապարակումները արվեստագետը խնամքով պահում է։Ինչպես ասում են՝ նկարելու հանդեպ սերը արյամբ է փոխանցվել։ Հրանտ Դանիելյանի դեպքում էլ այդպես էր։ Մեծացել է նկարչի ընտանիքում։ Աչք է բացել, ներկեր ու վրձին տեսել։ Դժվար թե ընտրեր այլ մասնագիտություն։
«Նկարելը կենսական պահանջ է» Հրանտ Դանիելյան
Այժմ նկարչի ներկապնակում գերիշխում են վառ երանգները։ Պատահական չէ։ Ձգտում է ամեն անգամ նոր ասելիքով զարմացնել իր արվեստը գնահատողներին։ Դրանք նույնպես իրենն են ,բայց սրտին շատ մոտ կտավների շարքը եղել և մնում են ազգային տարրերով ստեղծագործությունները։
Նկարիչը ափսոսում է. բարձրարվեստ կտավները այսօր դժվարությամբ են վաճառվում .հիմնականում պահանջարկ են վայելում բնապատկերները մեր դեպքում Խուստուփ լեռը։

«Նկարելը կենսական պահանջ է» Հրանտ Դանիելյան

Հրանտ Դանիելյանի խոսքով՝ իր գիտելիքները փոխանցում է իր աշակերտներին։ Նրանց մի մասը արդեն ավարտել է ուսումը, մյուսները շարունակում են ։ Նաև զավակներն են բռնել նրա ճանապարհը ։
Նկարչի փոքրիկ արվեստանոցում տեղ են գտել ոչ միայն կտավները։Յուրօրինակ հնաոճ իրերի հավաքածու ունի Հրանտ Դանիելյանը։ Ցուցադրում է , յուրաքանչյուրի պատմությունը ներկայացնում։