«Դանդի Փրիշս Մեթալս Կապանի» աջակցությունը Կապանի N7 ՆՈՒՀ-ին

Spread the love
"Դանդի Փրիշս Մեթալս Կապանի" աջակցությունը Կապանի N7 ՆՈՒՀ-ին

Կապանի համար 7 մանկապարտեզում գալիք ձմեռը կլինի առավել տաք : Նախակրթարանի դռներն ու լուսամուտները ամբողջովին փոխվել են,տեղադրվել նորերը՝եվրապական,ջերմաձայնամեկուսիչ: Ընդհանուր առմամբ փոխվել են 63 լուսումտներ և 8 դռներ:Եվ այս ամենը Դանդի Փրիշս Մեթալս Կապան ընկերության աջակցությամբ.14,5մլն դրամ էր հատկացվել:Կապանի քաղաքապետն ու ձեռնարկության տնօրինությունը եղան նախակրթարանում՝ծանոթանալու արդյունքներին:

Լուսամունտերի տեղադրումը օրեր առաջ ավարտվել էր,այժմ « ԼԵ ՎԱՐՅՈՒՍ» ՍՊԸ շինարարներն անցել են հարդարմանը: Տնօրենի խոսքով կրթօջախի համար լուսամուտների հարցը առաջնահերթ էր: Շենքը հիմնանորոգվել էր դեռևս 2003թ-ին: 2010թ-ին էլ դահլիճն էր ամբողջությամբ թարմացվել:
Ռուզաննա Հարությունյանի խոսքով շենքի առումով ծրագրեր կան: Լուսամուտների խնդիրը լուծված է,սակայն սա դեռ ամենը չէ:

Նախակրթարանը խորհրդային ժամանակաշրջանի կառույց է . տիպային շենք ՝ նախատեսված մանկապարտեզային գործունեության համար: Ընդարձակ խմբասենյակներ՝իրենց խոհանոցով ու լվացարաններով,առանձնացված ննջարաններ:Ընդհանուր առմամբ համար 7 նախակրթարան հաճախող երեխաները 160-նն են՝ բաժանված 6խմբերի :
Հերմինե Միքայելյան