101-րդ անգամ՝հիշում ենք և պահանջում

Spread the love
101-րդ անգամ՝հիշում ենք և պահանջում

Նկարում Նարեկ Ալեքսանյանն է,մեկը այն կապանցիներից,ովքեր ամեն տարի ապրիլի 24 Բաղաբուրջի հուշահամալիր է բարձրանում՝գլուխ խոնարհելու մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող քառակող խաչքարի առջև: Հայոց արքա Տիգրան Մեծի նկարով վերնաշապիկը ձեռք է բերել հատուկ նպատակների համար. հիշարժան տարեթվերին հատկապես կրելով՝ ցանկանում է ընգծել հայկական ծագումը:
» Պատահական չէ.որպես եղեռնի օր թող թուրքերն իմանան՝Տիգարն Մեծ ենք ունեցել,ունեցել ենք ծովից ծով Հայաստան:Որ Հայաստանը հզորա,կապ չունի,որ հիմա համեմատաբար տարածքով փոքր է»,-ասում է Նարեկը:
Ամբողջ հայությունն այս տարի աշխարհի ամենատարբեր անկյուններում ապրիլի 24-ին արդեն 101-րդ անգամ գլուխ խոնարհեց մեծ եղեռնի զոհերի հիշատակի առջև: Կապանի Բաղաբուրջի հուշահամալիրը ևս ամեն տարվա պես մարդաշատ էր: Ի տարբերություն նախորդ տարիների՝ երկինքը ամպամած չէր :Այս անգամ Խուստուփը բաց էր ,իսկ տեսարանը՝ անսովոր պարզ:

101-րդ անգամ՝հիշում ենք և պահանջում

Մարզպետարանի, քաղաքապետարանի, տարբեր հիմնարկ-ձեռնարկությունների աշխատակիցները, սովորության համաձայն, այս տարի էլ խմբերով բարձրացան Բաղաբուրջ: Ծաղիկներ դրվեցին ոչ միայն ցեղասպանության զոհերի հուշարձանին,այլև արցախյան հերոսամարտում ու քառօրյա պատերազմում զոհված հերոսների գերեզմաններին: Հարգանքի տուրք են մատուցում,սակայն՝ ականջալուր սահմանին տիրող իրավիճակին. հատկապես այս օրերին: Նախորդ գիշեր ղարաբաղաադրբեջանական սահմանը կրկին անհանգիստ էր:

101-րդ անգամ՝հիշում ենք և պահանջում

Մեծ ու փոքր, տատիկ ու պապիկ թոռների հետ Բաղաբուրջի հուշահամալիր էին բարձրացել ևս մեկ անգամ ասելու՝հիշում ենք և պահանջում :

101-րդ անգամ՝հիշում ենք և պահանջում

101-րդ անգամ՝հիշում ենք և պահանջում

Բաղաբուրջի հուշահամալիրի Մեծ եղեռնի զոհերի հշատակը հավերժացնող հուշարձանը տեղադրվել է 1990թ-ին: Հեղինակը կապանցի ճարտարապետ Յուրա Գևորգյանն է,պատվիրատուն՝ այն ժամանակվա քաղաքային գործկոմը: Հուշարձանի կառուցման ու տեղադրման ժամանակ աշխատել են կապանաբնակ տասնյակ քարտաշներ ու քարագործ վարպետներ:Բազալտե հուշարձանի խաչին զորություն են տալիս 7 վարդյակները : Խուստուփի առանցքային հատվածում տեղադրված հայկական քառակող կոթողը փրկության ու հավերժության գաղափարներն է խորհրդանշում: Իսկ քանդակված ազգային տարազներով 7 դեմքերը՝Թուրքիայի տարածքում գտնվող 7 վիլայեթները՝ Վան, Էրզրում,Սեբաստիա (Սվազ),Բիթլիս,Դիարբեքիր,Խարբերդ,Տրապիզոն:

101-րդ անգամ՝հիշում ենք և պահանջում

Հերմինե Միքայելյան