Մեր ցավը վաղեմության ժամկետ չունի. ջահերով երթ

Spread the love
Մեր ցավը վաղեմության ժամկետ չունի. ջահերով երթ

Ճանաչման ,դատապարտման և ոգեկոչման ցուցապաստառներով միասնաբար արդեն 17-տարի է՝ ջահակիր դարձած աշխարահսփյուռ հայությունը պահանջատեր է պատմական իրողության՝ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցում։ Ապրիլի 23-ին կապանցի երիտասարդները կրկին համախմբվել էին՝ իրենց ձայնը լսելի դարձնելու և ժխտողականության դեմ իրենց բողոքը արտահայտելու։ Պահանջատիրության երթը, ինչպես միշտ, սկսվեց Հունան Ավետիսյան փողոցից։

Անցել է մեկ դար և մեկ տարի , այլևս անկարելի է լացել և ողբալ ։ Հայրերիս պահանջը անփոփոխ է։ Հասել նրան, որ 1915 թվականի դեպքերը ողջ աշխարհի կողմից ճանաչելի դառնան և թուրքերի վայրագությունները դատապարտվեն միջազգային հանրության կողմից։

Մեծ թե փոքր այդ օրը իր պարտքն է համարում միանալ ջահերով երթին։ Նախաձեռնությունը կուսակցական պատկանելիություն չի ճանաչում։ Կարևորը միասնաբար սեփական դատի հանդեպ պահանջատեր լինելն է, անմեղ նահատակների հիշատակը հարգելը։

Անկախ Հայաստանի սերնդի ներկայացուցիչ փոքրիկ ջահակիր Հայկը խոստովանում է ՝ երկար քայլելուց հոգնել են ոտքերը և ձեռքերը ,բայց պետք է ջահը տեղ հասցներ, որպեսզի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակը վառեն։

Ջահակիր երիտասարդների հոծ բազմությունը ոտքով անցավ քաղաքի գլխավոր փողոցներով, հասավ անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։ Հուշահամալիրում ջահերից խորհրդանշական 101 թիվը կազմեցին ։

Ջահերով երթի հեղինակը, ինչպես միշտ ,հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության Կապանի «Ռոստոմ» խումբն էր։