Հեպատիտ C-ի քննությունը զրոյից է սկսվել

Spread the love
Հեպատիտ C-ի քննությունը  զրոյից է սկսվել

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հեպատիտ C-ի գործով դատավարությունը ոչ թե շարունակվում է ,այլ վերսկսվել է: Նախագահող դատավոր Նապոլեոն Օհանյանին փոխարինել է դատավոր Անդրանիկ Մնացականյանը: Պաշտպանական կողմը այս առթիվ հանդես եկավ միջնորդությամբ.ոչ թե զրոյից սկսել դատավարությունը,այլ շարունակել որտեղից այն ընդհատվել էր,այսինքն՝ մարտից:

Նախագահող դատավոր Անդրանիկ Մնացականյանը մերժեց պաշտպանի միջնորդությունը և որոշեց . գործը քննվելու է զրոյից: Դատարանը որոշեց սկզբում լսել գործով վկաներին, տուժողներին ,հետազոտել գործում առկա փաստաթղթերը,այնուհետև հարցաքննել ամբաստանյալներին:
Պաշտպանական կողմը հայտարարություն կատարեց՝ կապված մեղադրական եզրակացության հետ : Հնչեցին տուժողների անուններ,ովքեր վիրահատվել են ոչ Վարդան Ավագյանի պաշտոնավարման ընթացքում:

Հիշեցեննք ,որ գործը դատարան էր ստացվել նախորդ տարվա նոյեմբերից: Եվ մոտ 8-9 նիստեր արդեն իսկ կայացել են: Հարցաքննվել էին վկաները,հրապարակվել գործում առկա որոշ փաստաթղթեր:
Քննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Վարդան Ավագյանին, տնօրենի տեղակալ Վիրաբ Մանասյանին, գլխավոր բուժքույր Արմեդա Վանեսյանին, ավագ բուժքույր Նորա Կարապետյանին, բժիշկ-անեսթեզիոլոգ Երվանդ Ավագյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում` նրանց առողջությանը պատճառելով ծանր վնաս։ Դատավարությունը շարունակվում է:
Հաջորդ նիստերը կկայանա հունիսի 2 և 3:

Հերմինե Միքայելյան