Տարածաշրջանում եզակի էլեկտրոնային գրադարանը 540 նոր ընթերցող ունի

Spread the love
Տարածաշրջանում եզակի էլեկտրոնային գրադարանը 540 նոր ընթերցող ունի

Երեք ամսվա ընթացքում 540 ընթերցող է օգտվել Կապանի էլեկտրոնային գրադարանից.այս ցուցանիշին նախորդ տարիներին հաջողվում էր հասնել կես տարվա ընթացքում։ Հարմարավետ պայմաններ, ընձեռված հնարավորություններ. արդյունքում կապանցի ընթերցողների ոտքը գրադանից չի կտրվում։ Գրադարանավարները կատակով նշում են ՝ օրվա ավարտին զոռով են գրքասերներին հանում գրադարանից։

20 հազար գրքային ֆոնդից առայժմ 4 հազարն է թվայնացված։ Գործընթացը շարունակվում է։ Տարածաշրջանում եզակի էլեկտրոնային գրադարանի ողջ ֆոնդը առաջիկայում հասանելի կլինի մարդկանց։ Նորագույն տեխնոլոգիաների ներդրումը , տեղեկատվություն ստանալը մատչելիության առումով բավականին հեշտացրել է ընթերցողների գործը։
Սինքրոն
Գրադարանի յուրաքանչյուր առանձնացված սրահներում կարելի է գտնել համապատասխան գրականություն, օրինակ տեխնիական սրահում գիտության վերաբերյալ գրքերն են։ Մանկական սրահում գույների ու կահավորանքի ներդաշնակություն է։ Գրքային ֆոնդի թարմացման կարիք, ինչ խոսք, կա։
Վարսիկ Հովհաննիսյանը պահանջարկ վայելողներն է թվարկում։
Տարածաշրջանում եզակի էլեկտրոնային գրադարանը 540 նոր ընթերցող ունի
Համայնքային բյուջեի, «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ, «Քաունթերփարթ ինթերնեշնլ» կազմակերպության եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ է կապանում հիմնադրվել էլեկտրոնային գրադարանը: