Ողջի գետում հայտնաբերվել է 79-ամյա կնոջ դի

Spread the love
Ողջի գետում հայտնաբերվել է  79-ամյա կնոջ դի

Սյունիքի մարզային փրկարարական վարչության Քաջարանի հրշեջ փրկարարական ջոկատ ապրիլի 21-ին ժամը 14-18-ի սահմաններում Քաջարանի բժշկական կենտրոնի շտապ օգնության ծառայությունից ահազանգ է ստացվել,որ քաղաքի թիվ 1 դպրոցի հարակից տարածքով անցնող Ողջի գետում դի է հայտնաբերվել։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները գետից դուրս են բերել Քաջարան քաղաքի բնակիչ 79-ամյա Ադելա Խաչատրյանի մարմինը։ Այս մասին տեղեկացանք Քարաջանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Վռամ Սահակյանից։