Կապանի երկրապահը վերադարձել է առաջնագծից կրկին մեկնելու վճռականությամբ

Spread the love
Կապանի երկրապահը վերադարձել է առաջնագծից  կրկին մեկնելու վճռականությամբ

Երկրապահ կամավորական միության Կապանի տարածքային բաժանմունքի անդամները այս գիշեր վերադարձել են : Հանդիպման վայրը չի փոխվել. առավոտյան կրկին երկրապահի առաջ են հավաքվել, որտեղից ապրիլի 3-ին ճանապարվել էին հայրենիքը պաշտպանելու : «Գիտեինք ՝գնում ենք կամ մեռնելու, կամ հաղթելու»,-ասում են վերադարձողները:

41 հոգի եղել են Թալիշում՝ամենաթեժ գծում: Փորձառուներն ու երիտասարդները՝ իրար թև ու թիկունք կանգնած, քաջ գիտակցելով իրենց առջև դրված խնդիրը: «Պայքարեցինք 3 օր շուրունակ, իսկ 4-րդ օրն արդեն ունեցանք կապանցի վիրավորներ ու զոհ. ավագ լեյտենանտ Արմեն Գասպարյանն էր :
«Մակիչը պուլիմոտով գռցնում էր հակառակորդի վրա»,-պատմում է Արցախյան պատերազմի մասնակից, 3 անգամ վիրավորված , 2-րդ կարգի հաշմանդամ Անդրանիկ Աթայանը:

Կապանի երկրապահը վերադարձել է առաջնագծից  կրկին մեկնելու վճռականությամբ

Կապանի երկրապահը վերադարձել է առաջնագծից  կրկին մեկնելու վճռականությամբ
Թալիշում վիրավորվածների մեջ էր նաև կապանցի Արսեն Բադալյանը,ով համեստաբար փորձում էր շրջանցել զրույցը: Ծառայությունն անցկացրել էր Մարտունիում և զենքին էլ տիրապետում էր: Ապրիլյան թեժ մարտերի մասին հիշեցնում է միայն թիակում մնացած բեկորը: 2 անգամ արդեն վիրահատվել է,մեկն էլ առջևում է:
» Վիրավորվել եմ ականանետից.փայծախս ,ստամոքսս, ենթաստամոքսային գեղձս:Մարտակերտի գոսպիտալ, հետո Մատաղիս, հետո էլ Երևան ուղղաթիռով:Ոչ մի բան չկա պատմելու,ինչ պատմեմ, չեմ հիշում: Հրաման կար դիրքը պաշտպանելու,մենք էլ պաշտպանում էինք:Առողջականս չների էլ կգնամ: Մենակ քեռիս էր կողմ,որ սահման գնայի:Ինքն էլ կռված է,վիրավորված է»,-ասում է Արսենը :

Կապանի երկրապահը վերադարձել է առաջնագծից  կրկին մեկնելու վճռականությամբ

« Հակառակորդը բազմաթիվ կորուստներ է տվել՝մոտ 2000: Աչքովս տեսածն եմ ասում»,- ասում է շտաբի պետ Սուրիկ Հովակիմյանը և ավելացնում,- տարածվող տեղեկությունները սուտ չեն»:
«Մենակ մեր էդ դիմացի դիրքից մերոնցից մեկը հեռադիտակով նայեց ու հաշվեց 42 դիակ կար հակառակորդից.դե որ մի դիրքւմ էդքան դե պատկերացրեք մնացած տեղերում ինչքան էին:Մենք մեր հայրենիքն էինք պաշտպանում,իրանք էլ վարձկաններ էին ուղարկում: Մի 2 դիակ տեսանք.2/20 մ բոյով, հսկա սատանաներ:Զգացվում էր որտեղից էին.իսլամիստներ էին»,-պատմում է Երկրապահի Սուրիկ Հովսեփյանը :
«Անգամ ապրիլի 5-ին հայտարարված զինադադարից հետո թշնամին շարունակում է կրակել: Եկել ենք մի քիչ հանգստանանք,որ անհրաժեշտության դեպքում կրկին մեկնենք: Կիսատ գործեր կան»,-ասում են երկրապահի անդամները:
Երկրապահ կամավորական միության Կապանի տարածքային բաժանմունքի անդամները, Կապանի քաղաքապետի և զոհված 3 տղաների հարազատների հետ այսօր բարձրացան Բաղաբուրջի հուշահամալիր: Ազատամարտիկները ծաղիկներ դրեցին հերոսացած Արմեն Գասպարյանի , Գագիկ Փարսադանյանի և Նորիկ Գասպարյանի թարմ շիրիմներին:

Կապանի երկրապահը վերադարձել է առաջնագծից  կրկին մեկնելու վճռականությամբ

Հերմինե Միքայելյան